-
Ինչպե՞ս պատվիրել ՆԵ արտերկրից
Հատկապես այս բարդ ժամանակահատվածում չափազանց կարևոր է մեր՝ հայերիս միասնականությունը։ Միասնականության գրավականներից մեկն էլ արտերկրում Հայաստանը լավագույնս ներկայացնելն է բոլոր ոլորտներում։ Սակայն, տևական ժամանակ է մենք չէինք կարողանում գտնել սփյուռքում ապրող հայ մատնահարդարներին մեր արտադրանքը մատակարարելու հարմար և հեշտ տարբերակ։ Այժմ այդ խնդիրը մեկընդմիշտ լուծված է։
-
Խորհրդատվություն ՆԵ թիմի հետ
Ինչպես բազմիցս նշում ենք, ՆԵ յուրաքանչյուր արտադրանք ունի որակի երաշխավորագիր, որը կարելի է պահանջել ցանկացած ՆԵ մասնաճյուղից կամ պաշտոնական ներկայացուցչից։ Ի՞նչ է դա նշանակում։
-
Կանայք ՆԵ-ում
ՆԵ-ի անվան ծագումնաբանբւթյունն ինքնին կապված է կանանց հետ։ Արևմտահայերենում ՆԵ-ն իգական սեռի դերանունն է։ Իսկ անվնանմանն առաջին անգամ հանդիպում ենք Պետրոս Դուրյանի համանուն ստեղծագործության մեջ։ ՆԵ-ն հայ կնոջ խորհրդանիշն է։ Նման անվանում ընտրելով՝ առաքելություն ենք ստանձնել վերաարժևորելու վաղուց չգործածվող արևմտահայերենն ու վերագտնելու մեր մշակութային արժեքները։
-
Ինչպես խնամել գել լաքի սրվակները
Գել լաքի սրվակների խնամքը անհրաժեշտություն է ոչ միայն կոկիկ և մաքուր աշխատանքային մթնոլորտ ստեղծելու համար, այլ նաև նյութերի երկարակեցության համար։ Մի քանի խորհուրդ մեր ՆԵ-ական մատնահարդարներին։
-
3in1-ի և 9in1-ի տարբերությունը։ Եղունգների խնամք
Շատ հաճախ իմ ՆԵ-ականներից լսում եմ հետևյալ հարցը. «Որո՞նք են 3in1-ի և9in1-ի տարբերությունները»։ Որոշեցի այդ տարբերությունները համառոտ ներկայացնել մեկ բլոգում։
-
2021-ի գույՆԵրը՝ ըստ Pantone ամսագրի
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Pantone միջազգային գույների ամսագիրը հայտարարել է 2021-ի գույՆԵրը. վառ դեղինը և մոխրագույնը։ Իսկ ես, միշտ հետևելով նորաձևության տենդենցներին և ցանկանալով առաջինը ներկայացնել ձեզ դրանք, դեռ դեկտեմբերին պատրաստել եմ հետաքրքիր գունային համադրություններ այս տարվա գույներով։
-
2020. Տարվա ամփոփում և անելիքներ
Ոչ ոքի չենք զարմացնի, եթե ևս մեկ անգամ փաստենք, որ 2020-ը դժվարագույն տարիներից էր հատկապես Հայաստանի համար։ Գորշ և դառն օրերեը ստիպեցին ևս մեկ անգամ մտածել մեր ապրելակերպի և արժեհամակարգի մասին։ Ստիպեցին յուրաքանչյուրիս հարցնել ինքներս մեզ. «Ես գործով եմ հայրենասեր, թե՞ խոսքով»։
-
Building Gel in a Bottle: Ի՞նչ է սա
2020 թվականն իր դժվարություններով չկարողացավ խոչընդոտ հանդիսանալ ՆԵ լաբորատորիայի ստեղծագործական աշխատանքի համար։ Մեր նորամուծություններից մեկն այս տարի Building Gel in a Bottle-ն է. կառուցողական գել մեկ սրվակում։
-
Պոլիգել. Աշխատելու ճիշտ ձևը
Այս տարվա նորություններից մեկը ՆԵ լաբոորատորիայի կողմից պոլիգելերի իմ սեփական բանաձևն էր։ Այն հասցրեց սիրվել շատ ՆԵ-ական մատնահարդարների կողմից, սակայն որոշներն էլ ունենում էին բարդություններ աշխատանքի ընթացքում։ Ինչու՞։
-
Չոր եղունգների տեսակները և առաջացման պատճառները
Ըստ Հարվարդի Բժշկական դպրոցի՝ կանանց 27%-ն ունի չոր և կոտրվող եղունգներ։ Սակայն կանաց մի մասի մոտ կոտրվում են փափկության, իսկ որոշների մոտ կոշտության հետևանքով։ Որո՞նք են նմանատիպ խնդրի առաջացման պատճառները։
-
ՍարիՆԵ։ Հավաքածուի ստեղծման պատմությունը
ՆԵ աշուն-ձմեռ2020 հավաքածուն պատրաստվում էր թողարկվել սեպտեմբերին։ Սակայն մեր երկրին վրա հասած պատերազմը խախտեց բոլորիս նախագծերը, պլանները, երազանքները։ Այժմ, դասեր քաղած և վերազինված, անցում ենք կատարում մեր բնականոն, բայց էլ ավելի եռանդուն աշխատանքին։ Ձեզ ենք ներկայացնում ՍարիՆԵ հավաքածուի ստեղծման պատմությունը։
-
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ։ ՆԵ-ն Արցախի կողքին
Մեր երկրի համար այս օրհասական իրավիճակում յուրաքանչյուր ՀԱՅի պարտականությունն է ներդնել հնարավոր և անհնարին ամեն բան ՀԱՂԹԱՆԱԿԻ հասնելու համար։ Եվ քանի մեր ազգը միասնական է, մեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող հաղթել։ Լինելով ՀԱՅ արտադրող և ծառայելով ՀԱՅրենիքիս հիմնադրմանս առաջին իսկ օրվանից, իմ պարտքն եմ համարում ավելի քան երբեք ներդնել իմ ամբողջ ներուժը Միասնական […]