Ինչպես բազմիցս նշում ենք, ՆԵ յուրաքանչյուր արտադրանք ունի որակի երաշխավորագիր, որը կարելի է պահանջել ցանկացած ՆԵ մասնաճյուղից կամ պաշտոնական ներկայացուցչից։ Ի՞նչ է դա նշանակում։
Ինչպես օրինակ տեխնիկա գնելիս, մեզ տրվում է երաշխավորագիր, որ խնդիրների կամ հարցերի առաջացման դեպքում ստանալու ենք որոշակի ժամանակահատվածով անվճար խորհրդատվություն մատնակարարի կողմից։ Նույն տրամաբանությունը գործում է նաև ՆԵ ցանկացած արտադրանք գնելու դեպքում։ Քանի որ ՆԵ նյութերը նախատեսված են հիմնականում մասնագիտացված օգտագործման համար, հնարավոր է, որ սկսնակների մոտ առաջանան որոշակի հարցեր կամ խնդիրներ։ Ի՞նչ է առաջարկում մեր թիմը։
- Այց Զաքյան 4 ՆԵ մասնաճյուղ
Այս մասնաճյուղում գտնվում է ՆԵ մասնագիտացված դպրոցը և սրահը, որտեղ աշխատում է ՆԵ գլխավոր ինստրուկտոր-տեխնոլոգ ԱրմիՆԵն։ Կարող եք ձեզ հարմար ժամանակահտվածում մոտենալ սրահ և ստանալ անվճար խորհրդատվություն գլխավոր ինստրուկտորից։ Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00:
- Տեսազանգ ՆԵ տեխնոլոգի հետ
Շատ հաճախ որոշակի խնդիրների պատճառով ֆիզիկապես այցը կարող է թվալ անհնարին։ Դրա համար մեր թիմը առաջարկում է անվճար խորհրդատվություն տեսազանգով ՆԵ տեխնոլոգի հետ։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ընդամենը գրել անձնանական նամակ ՆԵ էջերից որևէ մեկին և պայմանավորվել ժամ։ Վերջ, դուք գրանցված եք)
Միշտ պատրաստ ենք ամբողջ թիմով օգնելու, որպեսզի հայ մատնահարդարները սիրով և հպարտությամբ օգտագործեն մեր իսկ երկրում ստեղծված արտադրանքը։ Հուսով ենք, որ կհամագործակցեք։
Շարունակե՛ք հետևել մեր բլոգին` ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել մատնահարդարման հետաքրքիր տարբերակներ տեսանյութերի տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։
YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/