Սկսած 2016 թվականից՝ մեր առաքելությունն անփոփոխ է. ստեղծել անվնաս, նորարար, որակյալ արտադրանքներ մատնահարդարման ոլորտում, որոնք կլինեն հասանելի բոլորին ինչպես արժեքով, այնպես էլ մնացյալ բոլոր չափանիշներով։
ԲՆԱԿԱՆ ՊԻԳՄԵՆՏՆԵՐ
Շնորհիվ մեծամասամբ բնական պիգմենտների օգտագործման՝ թե՛ լաքերը, թե՛ գել լաքերն առաջին իսկ շերտից ապահովում են 90% ծածկողականություն։ Բացի այդ՝ բնական պիգմենտների գերակշռության շնորհիվ ՆԵ արտադրանքներն անհոտ են, ինչը շատ կարևոր է ինչպես հաճախորդների, այնպես էլ մատնահարդարների համար։
ՈՉ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ և ԱԼԵՐԳԱԾԻՆ ՏԱՐՐԵՐԻՆ
ՆԵ բոլոր արտադրանքների բանաձևերը զերծ են 7 և ավելի վնասակար բաղադրիչներից, որոնց շարքում են պարաբեններն ու HEMA-ն։ Առաջինն ունի հավանականություն կրծքագեղձի քաղցկեղ առաջացնելու, իսկ երկրորդը՝ ալրերգիա հարուցելու։ Բացի այդ ՆԵ բանաձևերում բացակայում են տոլուենը, ֆորմալդեհիդը, ֆորմալդեհիդի խեժը, կամֆորը, դիբութիլ ֆտալատը, քսիլենը և մի շարք այլ վնասակար բաղադրիչներ։
Հիմնադրման առաջին իսկ օրից մենք հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում փոխանցել մարդկանց մեր արտադրանքների միջոցով։
Ազատություն ընտրության մեջ։ Ազատություն ինքնարտահայտման մեջ։ Ազատություն զգալու գերազանց՝ առանց սահմանափակումների։
Մենք ստեղծել ենք բանաձևեր, որոնք անվնաս են, գույներ, որոնք անսպառ են, որակ, որը մատչելի է, արժեք, որը միավորում է։ Մեր ճանապարհին լսել ենք հազարավոր «ոչ»-եր։ Բայց մեկ «այո»-ն մեզ բավարարել է մղվել առաջ, կայանալ ու ձեռք բերել վստահություն։
No account yet?
Create an Account