2021-ի գույՆԵրը՝ ըստ Pantone ամսագրի

գույներ

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Pantone միջազգային գույների ամսագիրը հայտարարել է 2021-ի գույՆԵրը. վառ դեղինը և մոխրագույնը։ Իսկ ես, միշտ հետևելով նորաձևության տենդենցներին և ցանկանալով առաջինը ներկայացնել ձեզ դրանք, դեռ դեկտեմբերին պատրաստել եմ հետաքրքիր գունային համադրություններ այս տարվա գույներով։

Սկսենք նորաձևության մեջ գունային այս համադրությունից։ Ինչպես տեսնում եք նկարներում, դեղինը կարող է լինել ընդամենը մեկ դետալ, ինչպես օրինակ գոտին։ Իսկ ամբողջական տեսքում կարող է գերակշռել մոխրագույնը։ Կամ հակառակը։ Կարևորը, որ կերպարում ձեզ զգաք հարմարավետ և ինքնավստահ։ Իսկ հագուստի այս համադրությունների հետ կարող եք օգտագործել ՆԵ գույներից հետևյալ երանգները:

M333 «Ժպտուն աչքեր» Հ. Թումանյան 

A233 Թավրիզի Արծաթեղեն 

Դեղինի և մոխրագույնի համադրությունն այս տարի գերակշռելու է նաև ինտերիեր դիզայնում։ Այնպես որ, եթե այս տարի որոշել եք կատարել ձևափոխումներ կամ ստեղծել ձեր անկյունը տանը, ուրեմն հաշվի առեք այս երկու գույնը։ Որոշ մտքեր ներկայացնում եմ ստորև։

Եվ իհարկե, ՆԵ գլխավոր ինստրուկտոր-տեխնոլոգ ԱրմիՆԵն պատրաստել է ձեզ համար հերթական վիդեոդասը՝ ստանալով դիզայն ամենանորաձև մոխրագույնով և դեղինով։

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին`ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել մատնահարդարման հետաքրքիր տարբերակներ տեսանյութերի տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/_created/ 

Leave a Reply

Your email address will not be published.