Դասականը, որը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից

Ֆրանսիական մատնահարդարումը ծնվել է դեռևս 70-ականներին Հոլիվուդում։ Այն ստեղծվել էր որպես ակտուալ տարբերակ, որը կսազեր ցանկացած ֆիլմի  հերոսուհուն և ցանկացած հագուստի հետ։
Արդյունքում ստացվեց նուրբ ու էլեգանտ ձևավորում՝ թեթև գունավոր բազայով և սպիտակ ծայրով։ Այդ ժամանակից ի վեր ֆրանսիական մատնահարդարումը դարձել է համաշխարհային beauty ոլորտի անբաժան մասնիկը։

Այսօր ֆրանսիական մատնահարդարումը ոչ միայն դասական տարբերակն է, այլև բազում դիզայններով  ներկայացվող թրենդ՝ milky, colorful, glitter կամ 3D դիզայն։ Բայց ինչ տարբերակ էլ ընտրեք, հաջողված ֆրանսիականի գաղտնիքը մնում է նույնը՝ ճիշտ բազա։

Ի՞նչ բազա ընտրել ֆրանսիական մատնահարդարման համար

NE Beauty-ն առաջարկում է պրոֆեսիոնալ բազաների լայն ընտրանի, որոնք ապահովում են կատարյալ հիմք ցանկացած ֆրանսիականի համար․

Cover Pink -  վարդագույնի այս  նուրբ երանգը հիանալի հիմք է դասական ֆրանսիական մատնահարդարման համար։
Cover Beige - ծածկող տարբերակները ոչ միայն գույն են տալիս, այլև թաքցնում են եղունգի թերությունները։ Սա պրոֆեսիոնալ ընտրություն է, երբ ուզում եք ավելի դիմացկուն և կատարյալ ավարտ ստանալ։
Gummy Marshmallow - այս երանգը կատարյալ է տաք երանգի մաշկ ունեցող հաճախորդների համար։ Այն մատնահարդարմանը տալիս է ավելի բնական ու էլեգանտ արդյունք։

💡Խորհուրդ՝  բազան միշտ ընտրեք ըստ հաճախորդի մաշկի երանգի և նախընտրած ոճի։ Սառը երանգի մաշկին առավել գեղեցիկ է նստում վարդագույն բազան, տաք երանգին՝ բեժը։ Իսկ ավելի “airy look”-ի համար անպայման փորձեք milky բազան։

Ինչու՞ ընտրել NE Beauty-ի բազաները

  • Բարձր պիգմենտացիա և հեշտ կիրառվող կառուցվածք
  • Դիմացկունություն և պրոֆեսիոնալ արդյունք
  • Ընդգծում են եղունգների նրբագեղությունն ու բնականությունը
  • Բաղադրության մեջ առկա չեն քաղցկեղածին կամ ալերգիա հարուցող տարրեր։ 

Ֆրանսիական մատնահարդարումը ձեր հաճախորդների եղունգները ցույց կտա միշտ խնամված ու շքեղ։

Կիսվել։