5 ամենօրյա սովորություններ, որոնք ամրեցնում են եղունգները

Եղունգների առողջությունն ու ամրությունը սկսվում են ոչ թե սրահից, այլ ամենօրյա խնամքից։ Եթե ուզում ես ունենալ խնամված, չշերտավորվող և ամուր եղունգներ՝ փորձիր այս պարզ, բայց արդյունավետ սովորությունները։

  1. Օրվա ընթացքում խոնավեցրու ձեռքերդ և եղունգները

Ջուրը, քիմիական նյութերը և ցուրտ եղանակը կարող են չորացնել եղունգները։

Օգտագործիր սնուցող cuticle oil կամ ձեռքերի քսուք՝ օրական առնվազն 2 անգամ։

💡 NE Beauty-ի նրբամաշկի յուղը լավագույն տարբերակն է՝ արագ ներծծվող և բնական բաղադրիչներով հարուստ։

  1. Տնային գործեր անելիս օգտագործիր ձեռնոցներ

Լվացքի, մաքրման կամ ջրային աշխատանքների ընթացքում եղունգները թուլանում են։ Ձեռնոցները պաշտպանում են եղունգի շերտը և կանխում շերտավորումը։

  1. Հավասարակշռված սնունդ = առողջ եղունգներ

Կալցիում, ցինկ, բիոտին և սպիտակուց. այս տարրերը պարտադիր են եղունգների աճի ու ամրացման համար։
Ներառիր ձու, ընկույզ, ձուկ և կանաչ բանջարեղեն քո սննդակարգում։

  1. Թույլ մի տուր, որ եղունգները չորանան կամ փշրվեն

Հիշիր՝ եղունգը նույնպես “շնչող” հյուսվածք է։
Մի՛ օգտագործիր շատ ածխաթթվային լաքահանիչներ և  մի՛ օգտագործիր լաք՝ առանց բազային շերտի։

💡 Օգտագործիր NE Beauty-ի Titanium հիմնային շերտը, որը պաշտպանում է եղունգը լաքապատումից առաջ՝ ստեղծելով հարթ մակերես և կանխում է շերտավորումը

  1. Թող եղունգները երբեմն հանգստանան

Յուրաքանչյուր 2–3 ամիս մեկ, եղունգներին տուր մի քանի օր “արտահերթ արձակուրդ”՝ առանց գել լաքի կամ լաքի։
Այս ընթացքում կիրառիր սնուցող յուղ և ամրացնող, բուժիչ լաք։

💡 Կարող ես օգտագործել NE Beauty-ի 9in1  բուժիչ լաքը, որն ամրացնում է թուլացած և բարակ եղունգները՝ շնորհիվ կերատինի ամրացնող հատկությունների:

Եղունգների ամրությունն ամենօրյա խնամքի արդյունք է, ոչ թե միայն ճիշտ ընտրված լաքի։ Փոքր քայլերով. խոնավեցում, պաշտպանություն և առողջ սնունդ՝ դու կարող ես հասնել բնական, փայլուն և ուժեղ եղունգների։

Իսկ եթե ուզում ես արդյունքը տեսնել ավելի արագ՝ փորձիր NE Beauty-ի խնամքի շարքը։

Կիսվել։