Հաճախ տրվող հարցեր

Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել ՆԵ։ 

Բացի nebeauty.am կայքից, այստեղ կարող եք ծանոթանալ մեր բրենդային խանութների և պաշտոնական ներկայացուցիչների հասցեներին: Ինչպես նաև մեր եղունգների լաքերը, խնամքի միջոցներն ու աքսեսուարները հասանելի են Երևանի գրեթե բոլոր կոսմետիկ խանութներում: 

Կարո՞ղ եմ պատվիրել ՆԵ արտերկրից։ 

Իհարկե՜ կարող եք: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս մոտ լինենք մեր բոլոր հաճախորդներին: Պատվերի դուրս գրման փուլում մեր կայքը միանգամից կհաշվարկի առաքման գումարը՝ կախված պատվերի քաշից և հեռավորությունից։ 

ՆԵ-ն առաջարկու՞մ է անվճար առաքում։ 

Մենք տոների մեծ մասի ժամանակ առաջարկում ենք անվճար առաքում, այնպես որ համոզվեք, որ բաժանորդագրվել եք մեր էլեկտրոնային փոստի ցուցակին, որպեսզի բաց չթողնեք այս նորությունը։ Ինչպես նաև, մենք առաջարկում ենք 50% զեղչ առաքման համար միջազգային պատվերների դեպքում 150 ԱՄՆ դոլար արժողությամբ գնումների ժամանակ։

Ինչպե՞ս հետևեմ իմ պատվերին։ 

Խնդրում ենք մուտք գործել Ձեր հաշիվ պատվերին հետևելու համար։ Ձեր հաշվում կարող եք նաև գտնել պատվերների պատմությունն ու յուրաքանչյուր պատվերից ստացված միավորները։ 

Իմ պատվերից արտադրանք է պակասում։ 

Երբեմն որոշ ապրանքատեսակներ հնարավոր է վերջանան ՆԵ պահեստում: Եթե մենք տվյալ պահին չունեինք Ձեր կողմից պատվիրված արտադրանքը, Դուք լրացուցիչ էլեկտրոնային նամակ կստանաք սպասվող առաքման ամսաթվի և այլ մանրամասների մասին, երբ արտադրանքը կրկին հասանելի լինի։ 

Հետ վերադարձ 

Կարո՞ղ եմ հետ վերադարձնել իմ գնումները։ 

Մենք լիովին հասկանում ենք, որ երբեմն հնարավոր է որոշ խնդիրներ առաջանան կատարված պատվերի հետ: Մենք կցանկանայինք լսել այդ խնդիրների մասին և լավացնել մեր առցանց սպասարկումը Ձեզ համար: Այնպես որ, խնդրում ենք ազատ զգալ մեզ հետ կիսելու Ձեր մտահոգությունները [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով: Առցանց գնման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող եք հետ վերադարձնել Ձեր պատվերը: Վերադարձը իրականացվում է 10 օրվա ընթացքում պատվերը ՆԵ պահեստ հասնելու պահից։ Եթե Ձեր վերադարձի հայտը հաստատվում է, ապա Ձեզ փոխհատուցվում է գնման ամբողջ գումարը՝ հանած առաքման և այլ ծախսերը։ Փոխհատուցումը կվճարվի ձեր բանկային հաշվին, և դուք այդ մասին կտեղեկացվեք էլեկտրոնային փոստով: Իմացեք ավելին վերադարձի մեր կանոնակարգի մասին այստեղ:

Կարո՞ղ եմ փոխանակել արտադրանքները։ 

Ցավոք այս պահին մենք չենք առաջարկում առցանց պատվերների փոխանակում: Եթե Դուք գնում եք կատարել ՆԵ բրենդային խանութներից, ապա կարող եք փոխանակել չօգտագործված արտադրանքները, եթե պահպանել եք կտրոնը: Սպասարկող աշխատակիցը կիրականացնի փոխանակումը, եթե հաստատի այն։ 

Արտադրանքները վնասված են հասել ինձ։

«ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում ճանապարհային փոխադրման հետևանքով արտադրանքերի վնասվելու համար։ 

Կարո՞ղ եմ իմ առցանց գնումը իմ տարածաշրջանի ՆԵ պաշտոնական ներկայացուցչի միջոցով հետ վերադարձնել։ 

Ցավոք ոչ։ 

Իմ հաշիվը 

Ի՞նչ է պետք հաշիվ բացելու համար։ 

Մենք այնքան ոգևորված ենք, որ Դուք որոշել եք դառնալ մեր աճող ընտանիքի մի մասնիկը: Հաշիվ ստեղծելու համար անհրաժեշտ է ընդամենը լրացնել Ձեր մասին որոշ հիմնական տեղեկություններ: Անհրաժեշտ տվյալներ՝ անունը, ազգանունը, էլ. փոստի հասցե և գաղտնաբառը: Ձեր հասցեն, ինչպես նաև վճարման և առաքման վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել, երբ որոշեք կատարել Ձեր առաջին պատվերը:

Ես մոռացել եմ իմ գաղտնաբառը։ 

Հոգ չէ։ Բոլորիս հետ էլ պատահում է։) Պարզապես սեղմեք Վերականգնել գաղտնաբառը կոճակին և հետևեք հրահանգներին։ Դիմեք մեզ, եթե կառաջանան որևէ հարցեր կամ դժվարություններ ընթացքում։ 

Վճարում

Վճարման ի՞նչ տարբերակներ են հասանելի։ 

Վճարման հասանելի տարբերակներն են բանկային քարտ և iDram:

Ես խնդիր ունեմ բանկային քարտիս հետ։ 

Եթե սխալ է տեղի ունեցել, ստուգեք Ձեր մուտքագրած վճարային հասցեն և քարտի տվյալները: Եթե դրանք չեն համընկնում, շտկեք: Նաև փորձեք նորից մուտքագրել Ձեր CVN կոդը կամ անվտանգության ծածկագիրը և ստուգեք բանկային քարտի վավերությունը: Եթե խնդիրը դեռևս լուծված չէ, փորձեք կապ հաստատել Ձեր բանկի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ և տեղյակ պահեք մեզ։ 

Արտադրանքի մասին 

ՆԵ-ն առաջարկում է՞ անվճար օրինակներ։ 

Ցավոք այս պահին ոչ (

ՆԵ-ն փորձարկվու՞մ է կենդանիների վրա։ 

Մենք հպարտությամբ փաստում ենք, որ մեր ոչ մի արտադրանք ՉԻ փորձարկվում կենդանիների վրա։ Բոլոր փորձարկումներն արվում են բացառապես լաբորատոր սարքավորումների միջոցով։ 

ՆԵ արտադրանքներն ի՞նչ վնասակար բաղադրիչներ են պարունակում։ 

Մեր բանաձևը 5-FREE է։ Հետևալ 5 վնասակար բաղադրիչներն առկա չեն ՆԵ ոչ մի արտադրանքում. դիբութիլ ֆտալատ, կամֆոր, տոլուեն, ֆորմալդեհիդ, ֆորմալդեհիդի խեժ։ Հետևաբար, ՆԵ-ն անվնաս է նաև հղի կանանց օգտագործման համար։

Այլ 

Ինչպե՞ս վստահ լինեմ, որ իմ գնումն օրիգինալ է։ 

Միակ երաշխիքը nebeauty.am կայքից, ՆԵ բրենդային սրահներից կամ պաշտոնական ներկայացուցիչներից գնում կատարելն է։ ՆԵ մասնաճյուղերի և պաշտոնական ներկայացուցիչների հասցեները տեսնելու համար սեղմեք այստեղ։

Ես ցանկանում եմ դառնալ ՆԵ հաճախորդների փակ խմբի անդամ։ 

Մենք այնքան ուրախ ենք, որ Դուք հետաքրքրված եք մեր հաճախորդների փակ խմբով: Խմբում մենք քննարկում ենք ամեն ինչ եղունգների, նորաձևության և գեղեցկության մասին: Ամեն ամիս նաև շատ հետաքրքիր մրցույթներ ենք անցկացնում՝ հետաքրքիր նվերներով: Ընդամենն անցեք այս հղումով և միացե՜ք։ Իսկ եթե մատնահարդար եք, ապա լրացրեք այս հայտը, որից հետո Ձեզ հետ կապ կհաստատենք 2-3 աշխատանքային օրում։