Մոտ մեկ տարի առաջ ՆԵ լաբորատորիան ևս ստեղծեց աշխարհի մատնահարդարման ոլորտում հայտնի դարձած Magic Remover-ի իր բանաձևը։ Կա միֆ, որ նյութը վնասում է եղունգները։ Այսօրվա բլոգում մասնագիտական խորհուրդներով կփորձենք վերացնել այդ միֆը։
Նյութը ունի գել լաքը քայքայելու հատկություն։ Այն ընդամենը մի քանի րոպեում «քանդում» է գել լաքի կառուցվածքը։ Նյութը թափանցում է մինչև հիմնային շերտ, քայքայելով այն, սակայն չի հասնում եղունգի մակերեսին։ Նյութի միակ վնասը կարող է լինել այրոցի զգացողությունը, եթե այն դիպչի մաշկին։ Դրա համար խորհուրդ ենք տալիս օգտագործել Skin Defender` եղունգների հարակից մաշկի հավելյալ պաշտպանության համար։
Իսկ ի՞նչ անել, եթե հաճախորդը ունի ժամանակային խնդիր։ Կարող եք բոռ մեքենային օգնությամբ հեռացնել գել լաքի վերին և գույնի շերտերը, իսկ արդեն հիմնային շերտը հեռացնել Magic Remover-ի օգնությամբ։ Հիմնային շերտի հեռացումը ՊԱՐՏԱԴԻՐ է, որի մասնագիտական բացատրությունը տալիս է ՆԵ մատնահարդար Հերմինեն։
Ինչպե՞ս օգտագործել։
- Բաֆել եղունգները։ Անհրաժեշտ է հնարավորինս հեռացնել մատնահարդարման վերին շերտը, որպեսզի արդյունքն ավելի արագ և ակնհայտ լինի։
- Քսել 1 հաստ շերտ Magic Remover։
- Թողնել մի քանի րոպե։
- Մնացորդները հեռացնել ախտահանված pusher-ի կամ նարնջի փայտիկի օգնությամբ։
- Անհրաժեշտության դեպքում կարելի է քսել նաև 2-րդ շերտը։
Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։
YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/
Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/