Ձեզ հետ է՞լ է պատահել, որ մոռացության եք մատնել Ձեր սիրելի երանգը, հետո երբ գտել եք, այն արդեն չորացած է եղել։ Ինչ խոսք ցավոտ թեմա է։ Բայց ՆԵ-ն գտել է նաև դրա լուծումը։ Մինչ լուծմանը անդրադառնալը, եկեք հասկանանք, թե ինչից կարող է եղունգի լաքը չորանալ։
- Օգտագործելուց հետո լավ չեք փակել կափարիչը
- Օգտագործելու ընթացքում թույլատրելիից ավելի երկար եք բաց թողել սրվակը
- Ձեր եղունգի լաքերի պահոցը ունի բարձր ջերմաստիճան
- Եղունգի լաքը պահեստավորել եք ոչ թե ուղիղ, այլ կողքի վրա պառկացրած դիրքում։ Օրինակ՝ պահում եք պայուսակի մեջ, ոչ թե դարակում։
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե եղունգի լաքը արդեն չորացել է
Ացետոնի միջոցով նոսրացնելը խստիվ արգելվում է, քանի որ այն անմիջական ազդեցություն է ունենում եղունգի լաքի բաղադրության և կառուցվածքի վրա՝ առաջացնելով բացասական փոփոխություն որակի մեջ։ Դրա փոխարեն անհրաժեշտ է լաքի սրվակի մեջ լցնել ընդամենը 1 կաթիլ ՆԵ Thinner, որն առանց լաքի բաղադրությունը փոփոխելու, վայրկենական «կվերակենդանացնի» Ձեր սիրելի լաքը։ ՆԵ Thinner-ի կաթիլը լցնելուց հետո թափահարելու փոխարեն մի փոքր թեքեք սրվակը և պտտեք ձեռքի ափի մեջ։
Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։
YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/
Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/