Անվտանգության կանոնակարգ

Մենք բարձր ենք գնահատում անձնական տեղեկատվության գաղտնիության Ձեր իրավունքը, և այդ պատճառով ստեղծել ենք այս բաժինը՝ Ձեզ ծանոթացնելու Ձեր իսկ կողմից տրամադրված անձնական տեղեկությունների օգտագործման և պահպանման բոլոր մանրամասներին։  

1. Անձնական ի՞նչ տվյալներ ենք հավաքագրում:

Պատվեր կատարելիս, բաժանորդագրվելիս մեր էլ. փոստի ցուցակին կամ գրանցվելիս կայքում, մենք խնդրում ենք լրացնել որոշ անձնական տվյալներ, այդ թվում անուն, ազգանուն, էլ. փոստ, հեռախոսահամար և բանկային հաշվի տվյալներ: 

2. Ի՞նչ նպատակով են այդ տվյալները հավաքագրվում։

Մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը էլ ավելի լավ սպասարկումով Ձեզ ապահովելու համար: Տվյալներն օգտագործվում են Ձեր պատվերները ուղարկելու, Ձեզ անհատականացված էլ. նամակներ ուղարկելու, Ձեր գործողություններին կայքում հետևելու՝ Ձեր նախընտրությունների հիման վրա լավագույն տարբերակները առաջարկելու, անվտանգ առցանց գործարքներ ապահովելու, մեր հաճախորդների վերաբերյալ մեր գիտելիքները բարելավելու, զեղչերի մասին տեղեկացնելու և ավելինի համար:

3. Ովքե՞ր են հավաքագրում ձեր անձնական տվյալները։ 

Ձեր անձնական տվյալները ստացվում և պահվում են միայն «ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ի կողմից: Այնուամենայնիվ, մենք երբեմն օգտագործում ենք վիդջեթներ, կոճակներ կամ բովանդակություն, որոնք միացված են սոցիալական մի քանի հարթակներին (Facebook, Instagram, YouTube): Եթե որոշեք օգտվել կայքի այդ հնարավորություններից, որոշ տեղեկություններ կարող են ստանալ նաև այդ երրորդ կողմերը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք այդ ընկերությունների անվտանգության կանոնակարգերը:

4. Ինչպե՞ս ենք պաշտպանում Ձեր տվյալների գաղտնիությունը։ 

Ձեր որոշ տվյալներ (անունը, հասցեն և բանկի տեղեկատվությունը) ծածկագրված են, ինչը նշանակում է, որ ձեր համակարգչից մեր կայք փոխանցված տեղեկությունները չեն կարող հասանելի լինել որևէ երրորդ կողմի: Քանի որ մեր կայքը թույլ է տալիս ստեղծել հաշիվ, ձեզանից պահանջվում է ստեղծել գաղտնաբառ: Հետևաբար, մենք պատասխանատվություն չենք կրում ձեր գաղտնաբառի գաղտնիության համար, և հենց դուք պետք է մեզ տեղեկացնեք գաղտնաբառի ցանկացած չարտոնված օգտագործման մասին:

5. Հետադարձ կապ 

Խնդրում ենք ազատ զգալ մեզ ցանկացած պահի հարցեր հղելու նամակ թողնելով [email protected] էլ. փոստին:

Կանոնակարգ 

Հավաստիանալու համար, որ Ձեր և ընկերության միջև յուրաքանչյուր գործարքը հասկանալի է և ապահովագրված հստակ քաղաքականությամբ, խնդրում ենք ուշադիր կարդալ ստորև ներկայացված բաժինը:

1. Կայքի բովանդակություն

Կայքում առկա բովանդակությունը տրամադրվում է միայն Ձեր անձնական օգտագործման համար: Այն չի կարող օգտագործվել, պատճենվել, վերարտադրվել, հեռարձակվել, վաճառվել, լիցենզավորվել և այլն՝ առանց ընկերության նախնական գրավոր համաձայնության: Թույլտվությունը ստանալու դեպքում Դուք կկարողանաք ներբեռնել կամ պատճենել միայն ոչ առևտրային օգտագործման համար անհրաժեշտ բովանդակությունը:

2. Արտադրանքի օգտագործման եղանակ

Խնդրում ենք խստորեն հետևել ապրանքի օգտագործման ցուցումներին պիտակի վրա կամ կայքում: Դուք միշտ պետք է ստուգեք արտադրանքի բաղադրիչները` խուսափելու համար ալերգիկ ռեակցիաներից: Չնայած մեր բոլոր ապրանքները զերծ են օրգանիզմի համար վնասակար 5 բաղադրիչներից և գրեթե անհոտ են, մենք չենք կարող երաշխավորել որևէ ալերգիկ ռեակցիայի բացակայություն: Ընկերությունն ու կայքը չեն կարող ծառայել որպես բժշկական խորհրդատվության տեղ: Ձեր բոլոր բժշկական մտահոգությունները և հարցերը պետք է ուղղված լինեն բժշկի կամ առողջապահական ոլորտի մասնագետի: Ընկերությունը չի կարող որևէ պատասխան տալ բժշկության հետ կապված հարցերին: Եթե բժշկական օգնության կարիք ունեք, անհապաղ դիմեք շտապ օգնության:

3. Պատկերներ 

Չնայած մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ճշգրիտ ցուցադրենք մեր արտադրանքների գույները, դրանք, միևնույն է, կարող են մի փոքր տարբերվել՝ հիմնվելով ձեր օգտագործած էլեկտրոնային տեխնիկայի վրա:

4. Վճարում

Ընկերությունն ընդունում է միայն առցանց վճարման համակարգեր: Դուք համաձայնվում եք թույլատրել ընկերությանը գանձել Ձեր կողմից ընտրված վճարման մատակարարին ՝ կայքում կատարված ցանկացած գնումների համար: Դուք համաձայն եք վճարել Ձեր իսկ կողմից ընտրված վճարային եղանակով: Ընկերությունն իրավունք ունի փոփոխություններ կատարելու և շտկելու գների վերաբերյալ տեղեկատվության ցանկացած սխալ կամ բացթողում, նույնիսկ եթե վճարումն արդեն իրականցված է։ 

5 . Հետ վերադարձ և փոխանակում 

Խնդրում ենք հետ վերադարձի և փոխանակման մասին մանրամասն տեղեկությունները կարդալ այստեղ։ 

6. Երրորդ կողմեր

Կայքն ինտեգրում է մի քանի վիդջեթներ, բովանդակություն կամ այլ գործիքներ, որոնք միանում են երրորդ կողմ հանդիսացող սոցիալական մեդիայի ցանցերին, ներառյալ Instagram, Facebook և YouTube: Եթե որոշեք օգտագործել այդ հատկությունները, որոշ տեղեկություններ կարող են կիսվել այդ երրորդ կողմերի հետ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք սույն ընկերությունների անվտանգության կանոնակարգերը:

7. Տեղեկատվության ճշմարտացիություն

Ընկերությանը տրամադրելով ցանկացած տեսակի տեղեկատվություն ՝ Դուք երաշխավորում եք, որ.

  • Տրամադրված տեղեկատվությունը ճշգրիտ և ճշմարտացի է
  • Դուք պահպանում եք տրամադրված տեղեկատվության ճշգրտությունը
  • Դուք կպահպանեք ձեր գաղտնաբառը գաղտնի և պատասխանատու կլինեք վերջինիս՝ երրորդ կողմի կողմից բոլոր շահագործումների համար
  • Ձեր կողմից կայքի օգտագործումը չի խախտում որևէ գործող օրենք կամ կանոնակարգ:
9. Ձեր գործուներությունը կայքում 

Դուք կարող եք նպաստել կայքի բովանդակությանը՝ գրելով արտադրանքի մասին Ձեր կարծիքը, հրապարակելով սոցիալական մեդիայի հարթակներում և այլն: Եթե Դուք տրամադրում եք իրականությանը չհամապատասխանող, թերի կամ օրենքի / կանոնակարգերի խախտում պարունակող տեղեկատվություն, ընկերությունն իրավունք ունի դադարեցնել Ձեր անձնական հաշիվը և/կամ հրաժարվել հետագայում ցանկացած գործարքից, որը Դուք կցանկանաք իրագործել կայքի ներսում: Դուք կարող եք ներդրում ունենալ կայքի բովանդակության մեջ, եթե ՝

  • Ձեր ներդրումը չի շահագործում մինչև 18 տարեկան անձանց սեռական կամ բռնի կերպով,
  • Չի խախտում անչափահասների առողջությանը կամ բարեկեցությանը վերաբերող որևէ օրենք,
  • Չի պարունակում որևէ վիրավորական մեկնաբանություն ՝ կապված ռասայի, ազգային պատկանելության, սեռի, սեռական նախապատվության կամ ֆիզիկական թերության հետ
  • Դուք ներդրում կատարելու համար չեք օգտագործել անձնական կեղծ տեղեկություններ

Կայքում բովանդակություն ներկայացնելով՝ Դուք ավտոմատ կերպով ընկերությանը շնորհում եք անսահմանափակ, ոչ բացառիկ, առանց արտոնագրերի, ամբողջությամբ վճարովի, միջազգային իրավունք և լիցենզիա՝

  • Ընդունել, օգտագործել, արխիվացնել, հրապարակել, հրապարակայնորեն ցուցադրել, ձևափոխել, թարգմանել, վաճառել, վերավաճառել, քաղել և տարածել այդպիսի ներդրումները ցանկացած առևտրային, գովազդային նպատակներով:

Ներդրման օգտագործումը կարող է տեղի ունենալ մի քանի սոցիալական մեդիայի հարթակներում։ Այնուամենայնիվ, դուք պահպանում եք լիարժեք իրավունքներն ու մտավոր սեփականությունը Ձեր ներդրումների նկատմամբ:

10. Արգելված գործողություններ 

Դուք չեք կարող օգտվել կայքից որևէ այլ պատճառով, քան այն, որի համար այն ծառայում է: Նման պատճառները ներառում են, բայց չեն սահմանափակվում.

  • Ընկերության աշխատակիցներին կամ միջնորդ անձանց, որոնք մասնակցում են մեր կողմից մատուցվող ծառայություններին, հետապնդելը, վախեցնելը կամ սպառնալը,
  • Ավելորդ ծանրաբեռնվածության ստեղծումը կայքում և այն ցանցերում, որոնք մենք օգտագործում ենք կայքի տեխնիկական սպասարկման համար,
  • Էլեկտրոնային հասցեների անօրեն հավաքագրումը,
  • Ավտոմատացված կեղծ միջոցներով օգտագործողների հաշիվների ստեղծումը,
  • Ձեր հաշվի վաճառքը կամ փոխանցումը,
  • Կայքից ստացված անձնական տեղեկատվության օգտագործումը երրորդ անձի ոտնձգելու կամ չարաշահելու համար:
11. Անհամաձայնությունների լուծում

Եթե Ձեր և ընկերության միջև որևէ անհամաձայնություն կա, մենք ավելին քան բաց ենք և պատրաստ քննարկել այն: Կարող եք կապվել ՆԵ հաճախորդների աջակցության ծառայության բաժնի հետ [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով։ Աշխատում ենք երկուշաբթիից ուրբաթ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը։