Թե ինչպե՞ս մեր սրահի հաճախորդների 45%-ը սկսեց նախապատվությունը տալ լաքապատմանը

Վերջին ամիսներին մեր սրահում նկատում ենք հետաքրքիր միտում։



Մեր հաճախորդների ավելի քան 45%-ը սկսել է նախապատվությունը տալ սովորական լաքապատմանը՝ հրաժարվելով գել լաքից։ Եթե նախկինում գել լաքը համարվում էր լավագույն ընտրությունը՝ երկարատև փայլի և դիմացկունության համար, այսօր հաճախորդները ավելի ու ավելի շատ են նախընտրում սովորական լաքապատումը։

Ինչո՞ւ է այս փոփոխությունը տեղի ունենում, ինչն է դրդում մարդկանց հրաժարվել գել լաքից: Պատասխանները բազմազան են, որոնցից մի քանիսին անդրադարձել ենք այս բլոգում։

Ինչու՞ են մարդիկ հրաժարվում գել լաքից

Թեև գել լաքը գեղեցիկ փայլ է ապահովում և երկար է մնում, այնուամենայնիվ՝ կան մի շարք պատճառներ, որոնց պատճառով հաճախորդները սկսում են նախընտրել սովորական լաքը։ Այդ ամենը ավելի հստակ պատկերացնելու համար անցկացրել ենք հարցում շուրջ 150 անհատների շրջանակներում, որի արդյուքնում պարզ է դարձել, որ

42%-ը ցանկություն ունի ավելի հաճախ փոխել գույնը՝ ըստ տրամադրության կամ առիթի: 28%-ի մոտ հոգնածությունն է մշտական վնասված կամ բարակած եղունգներից: 19%-ը ժամանակավոր դադար է վերցրել՝ եղունգներին «շնչելու» հնարավորություն տալու համար: 11%-ը պարզապես նորություն փորձելու ցանկություն ունի՝ վերադարձ դասականին:

Գել լաքը դո՞ւրս է գալիս նորաձևությունից

Գել լաքը որոշ ժամանակ առաջ հեղափոխություն իրականացրեց մատնահարդարման ոլորտում՝ առաջարկելով երկարատև, փայլուն, և դիմացկուն ծածկույթ, որն օգնում էր ձեռք բերել անթերի տեսք շաբաթներ շարունակ։ Սակայն, վերջին շրջանում մենք նկատում ենք, որ այս պրոֆեսիոնալ ծառայությունը կորցնում է իր նախկին փառքը։

Գել լաքը պահանջում է մասնագիտական մոտեցում, ինչը հաճախ կապված է ժամանակի և ծախսերի մեծացմամբ։ Մարդիկ ավելի ու ավելի են ցանկանում ազատություն իրենց ընտրության մեջ՝ արագ փոխել գույնը կամ եղունգների տեսքը՝ առանց երկարատև պրոցեդուրաների։

Բացի այդ՝ ժամանակակից բյութի թրենդները շեշտը դնում են բնականության և բնական գեղեցկության վրա։ Թեթև, թափանցիկ, կամ բնական երանգներով սովորական լաքերը դառնում են ավելի սիրված, քան գել լաքը։

Սակայն որքանո՞վ է այս փոփոխությունը երկարատև, դա էլ է հարց, որի կանխատեսումը շատ դժվար է կատարել հիմա։

Ի՞նչ առավելություններ ունի սովորական լաքը

  • Եղունգներին չի տալիս հավելյալ ծանրություն
  • Լաքը կարելի է հեռացնել ցանկացած պահի՝ առանց մասնագետի միջամտության
  • Հարմար է կարճաժամկետ արդյունքի համար։ Օրինակ՝ մեկօրյա միջոցառման
  • Հնարավորություն է տալիս հաճախ փոխել գույները՝ առանց վնասելու եղունգի կառուցվածքը

Մեր սրահում առաջարկում ենք գույների բազմազան ընտրանի

NE Beauty-ում մենք աշխատում ենք բարձր որակի լաքերով, որոնք ունեն հարուստ գունապնակ և հարթ մակերես ապահովող բաղադրություն։ Դասական լաքապատումը կրկին դառնում է նրբագեղության և պարզության խորհրդանիշ: Գումարած դրան՝ մեր լաքերի բաղադրություն զերծ է քաղցկեղածին և ալերգածին տարրերից։ Փոխարենը՝ հարստացված է մի շարք բաղադրիչներով, որոնք ամրացնում են եղունգի մակերեսը և պաշտպանում արտաքին վնասներից։ Ինչպես նաև մեր լաքերն ունեն գելային հատկու էֆֆեկտ, ինչի շնորհիվ էլ փայլը նմանվում է գել լաքապատման և արդյունքը պահպանվում է բավականին երկար ժամանակ։

ՆԵ սրահում գրանցվելու և ծառայությունների մանրամասների համար կարող եք անցնել այս հղումով։

Լաքապատման թրենդային տարբերակներ այս ամիս

Կիսվել։