Ոտքերի եղունգների խնամք։ 5 խորհուրդ

ոտքերի եղունգներ

Ինչպես ձեռքերի, այնպես էլ ոտքերի եղունգները կանոնավոր խնամքի կարիք ունեն։ Ամռանն էլ ավելի ակտուալ է դառնում ոտքերի եղունգների կարգավիճակը և տեսքը, սակայն դա առաջնայնություն պետք է լինի տարվա բոլոր եղանակներին։

Այսօր կկիսվեմ ոտքերի եղունգների խնամքի 5 շատ կարևոր խորհուրդներով, որոնք կապահովեն յուրաքանչյուր կնոջ համար այդքան ցանկալի, գեղեցիկ և խնամված ոտնամատները։

  1. Եղունգների եզրերը մի փոքր կլորավուն դարձրեք։ Ինչքան էլ որ եղունգների քառակուսի ձևը գեղեցիկ է և շատ սիրված, ոտքերի եղունգների ամուր լինելու համար խորհուրդ է տրվում խարտոցի միջոցով հաղորդել օվալ-քառակուսի ձևը։

  2. Եթե ոտքերի եղունգներն ունեն հաստանալու միտում,՛ կտրելուց առաջ դրեք տաք աղաջրի մեջ։

  3. Եթե եղունգներն ունեն ներաճի խնդիր, ոչ մի դեպքում մի զբաղվեք «ինքնաբուժությամբ»։ Անպայման դիմեք համապատասխան մասնագետի աջակցությանը (պոդոլոգ)։

  4. Նրբամաշկն ամբողջովին հեռացնելը խստիվ արգելվում է ըստ Ամերիկյան Մաշկաբանության Ակադեմիայի (AAD)։ Ինչպես ձեռքերի, այնպես էլ ոտքերի նրբամաշկը (կուտիկուլան) չի կարելի ամբողջովին հեռացնել, քանի որ այն հանգեցնում է վարակների ավելի հեշտ ներթափանցմանը դեպի արյան հուն։

  5. Հասարակական վայրերում միշտ կրեք պաշտպանիչ որևէ իր ոտքերին։ Կոշիկ փորձելիս պարտադիր հագեք խանութի տրամադրած մեկանգամյա օգտագործման զուգագուլպաները։

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով