Ինչպե՞ս անվնաս հեռացնել գել լաքը տան պայմաններում

armenian beauty products

Քանի որ հանրային անվտանգությունն ապահովելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, մենք այս օրերին մնում ենք տանը և այդպիսով փրկում կյանքեր։ Բայս մեր գերաճած գել լաքերին նույնպես փրկություն է անհրաժեշտ։ Ինչպես միշտ, ՆԵ-ն պատրաստ է Ձեզ օգնել։ Այսօր ՆԵ-ն առաջարկում է 2 տարբերակ տնային պայմաններում գել լաքը անվնաս հեռացնելու համար։

Տարբերակ 1
Առաջին տարբերակի համար Ձեզ անհրաժեշտ է խարտոց, Magic Remover, նարնջի փայտիկ կամ փուշեր և 9-ը 1-ում բուժիչ միջոց։ Քայլերի հերթականությունը ստորև։
Քայլ 1: Խարտոցի օգնությամբ շատ զգուշորեն հեռացնել գել լաքով մատնահարդարման առաջին շերտը, բայց չխարտել այնքան, որ արդեն երևա բնական եղունգը։ Թողնել գույնի շերտ։
Քայլ 2: Եղունգին քսել մեկ շերտ Magic Remover և սպասել մի քանի րոպե։ Նյութը սկսում է թափանցել հիմնային շերտի մեջ և ամենահիմքից սկսում է սեղմել գել լաքն ու քայքայել այն։ Գել լաքի մակերեսին առաջանում են փուչիկներ և այն սկսում է ինքնուրույն դուրս գալ։
Ուշադրություն։ Magic Remover-ը արգելվում է քսել մաշկին, քանի որ այն ունի մաշկը վառելու հատկություն։ Նյութը եղունգների համար ամբողջովին անվնաս է։ Սեղմելու զգացողությունը առաջանում է նյութի՝ հիմնային շերտը, այլ ոչ թե եղունգը սեղմելու արդյունքում։
Քայլ 3: Նարնջի փայտիկի կամ անձնական օգտագործման փուշերի (որը ամեն օգտագործումից հետո պարտադիր է ախտահանել) օգնությամբ հեռացրեք գել լաքի մնացորդները։ Եթե առաջին շերտից ամբողջությամբ դուրս չի գալիս, հանգստությամբ կարելի է օգտագործել Magic Remover-ի երկրորդ շերտը։
Քայլ 4: Գել լաքը ամբողջությամբ հեռացնելուց հետո քսեք մեկ շերտ 9-ը 1-ում բուժիչ միջոցը, որը հիմնովին սնուցում է եղունգներն ու տալիս դրանց առողջ տեսք։

Տարբերակ 2
Երկրորդ տարբերակի համար Ձեզ անհրաժեշտ է խարտոց, բամբակ, Acrylic Remover, նրբաթիթեղ (քառակուսի կտրված), նարնջի փայտիկ կամ փուշեր և 9-ը 1-ում բուժիչ միջոց։ Քայլերի հերթականությունը ստորև։
Քայլ 1: Խարտոցի օգնությամբ շատ զգուշորեն հեռացնել գել լաքով մատնահարդարման առաջին շերտը, բայց չխարտել այնքան, որ արդեն երևա բնական եղունգը։ Թողնել գույնի շերտ։
Քայլ 2: Եղունգի մակերեսի չափով առանձնացնել բամբակի կտոր, ամբողջությամբ թաթախել այն Acrylic Remover-ի մեջ և դնել եղունգի վրա։
Քայլ 3: Նախօրոք պատրաստած քառակուսի նրբաթիթեղով փաթաթել եղունգները և սպասել 15-20 րոպե։
Քայլ 4: Մեկ առ մեկ հանել եղունգները փաթաթանից և նարնջի փայտիկի կամ փուշերի օգնությամբ հեռացնել գել լաքի մնացորդները։
Քայլ 5: Գել լաքը ամբողջությամբ հեռացնելուց հետո քսեք մեկ շերտ 9-ը 1-ում բուժիչ միջոցը, որը հիմնովին սնուցում է եղունգներն ու տալիս դրանց առողջ տեսք։ Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով