Մատնահարդարման 5 տարբերակ՝ ամենուր փայլելու համար

մանիկյուր

Քանի որ օրերը տաքանում են, ամենուր գարուն է տիրում, մեր մեջ էլ գեղեցիկ հագնվելու ու պարելու տրամադրություն է առաջանում։ Հետո ի՞նչ, որ տանն ենք։ Իսկ ի՞նչն է կատարյալ դարձնում երեկույթի մեր կերպարը, եթե ոչ մատնահարդարումը կամ, ինչպես սովոր ենք կոչել, մանիկյուրը։ Այսօրվա մեր բլոգում Ձեզ ենք ներկայացնում մատնահարդարման 5 տարբերակ, որոնց շնորհիվ Դուք միանշանակ կվաստակեք «Երեկույթի թագուհի» վաստակավոր կոչումը։

Տարբերակ 1: A150 Փիրուզյա գանձ երանգի և A246 Ազատության հրապարակ կապույտ մարգարտափայլի այս պարզ, բայց շքեղ համադրությունը եթերային տեսք կտա Ձեր մատներին և կընդգծի Ձեր կերպարը։ Այս մատնահարդարումը հիանալի լրացում կլինի ինչպես մուգ, այնպես էլ բաց գույնի գործվածքային հագուստին։

Տարբերակ 2: Եթե ջինսային հագուստների և բաց գույնի վերնաշապիկների սիրահար եք, նախընտրում եք պարզ և հարմարավետ ոճը, ապա A240 Հավեսա՜ա երանգը հենց Ձեզ համար է։ Առաջին հայացքից նեոնային գազարի այս երանգը շատ պարտադրող և համարձակ է թվում, բայց այն միանշանակ կընդգծի Ձեր վառ անհատականությունը։

Տարբերակ 3: Ուղղակի փայլեր ու դրանով ամեն ինչ ասված է։ A190 Վեներա (Արուսյակ) վարդագույն փայլերը տիեզերական տրամադրություն կհաղորդեն Ձեր կերպարին։ Մատնահարդարման այս տարբերակը պահանջում է նվազագույն ջանքեր և հիանալի համադրություն է կազմում առանց որևէ նախշերի, միագույն զգեստների հետ։

Տարբերակ 4: Եթե մինիմալիստական ոճի սիրահար եք, ապա մատնահարդարման այս տեսակը հենց Ձեզ համար է։ Այն կարելի է ստանալ շատ կարճ ժամանակահատվածում և հեշտությամբ։ Դիզայնը հնարավորություն է տալիս աշխատել ցանկացած գույնի հետ, իսկ երեկույթի ամենատարբերվող կերպարներից մեկը դառնալու համար խորհուրդ ենք տալիս ՆԵ 81 Chloe գել լաքը։

Տարբերակ 5: Եվ վերջապես, ի՞նչ երեկույթ առանց նեոնային լույսերի։ ՆԵ Glow in the Dark գելային վերին շերտը ցանկացած մատնահարդարման կհաղորդի ֆոսֆորային երանգ։ Անհրաժեշտ է գել լաքի վերին շերտը քսելու առաջ քսել 1 շերտ Glow in the Dark, չորացննել 60 վայրկյան լամպի տակ և վրայից նորից քսել ՆԵ գելային վերին շերտերից որևէ մեկը՝ ավելի մնայուն արդյունք ստանալու համար։

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։