Ինչու՞ յուրաքանչյուր մատնահարդար պետք է գնի ՆԵ GELPREMIUM գել լաքերը

նե GELPREMIUM

Թե՛ համաշխարհային, թե՛հայկական մատնահարդարման ոլորտը լի է մատնահարդարման մասնագիտացված նյութեր արտադրող բազում ապրանքանիշերով, որոնք միմյանց չեն զիջում որակապես։ Յուրաքանչյուր մատնահարդար հիմք է վերցնում նյութի որևէ հատկանիշ և այդպես կատարում իր ընտրությունը։ Իսկ ՆԵ GELPREMIUM շարքի ամենամեծ առավելությունը այն է, որ իր մեջ ներառված են բոլոր այն հատկանիշները, որոնք պետք է ունենա բարձրակարգ գել լաքը։ Եթե Ձեզ համար կարևոր է ստորև նշված հատկանիշներից որևէ մեկը, ապա հենց այսօր պետք է փորձեք ՆԵ լաբորատորիայի հեղափոխական GEL PREMIUM շարքը, քանի որ այն եկել է իրականացնելու հենց Ձեր երազանքը։ 

Ամբողջական ծածկողականություն արդեն իսկ 1-ին շերտից, որը երանգների մեծամասնության հետ աշխատելիս հնարավորություն կտա խնայել հսկայական նյութածախս։ Ավելի կոնկրետ՝ մինչև 25% խնայողություն։ 

3-FREE, քաղցկեղածին նյութերից զուրկ բանաձև, որով երաշխավորվում է թե՛ մատնահարդարի, թե՛ հաճախորդի անվտանգությունը։

Հեղափոխական խտություն և ինքնահարթվելու հատկություն, որի շնորհիվ հնարավոր է աշխատել 5 մատներին միասին և չորացնել ընդհանուր, ոչ թե մեկ առ մեկ։ Խնայում եք ահռելի ժամանակ (մինչև 15%), որը կարելի է օգտագործել նոր ծառայություն առաջարկելով և սպասարկմանը որակն ու գինն էլ ավելի բարձրացնելով։ 

Անհոտ են, որի շնորհիվ չի առաջանա տհաճ ինքնազգացողություն թե՛ հաճախորդի, թե՛ մատնահարդարի մոտ աշխատանքի ամբողջ ընթացքում։ 

Բարձրակարգ հումք Եվրոպայից, բացառիկ իրավունքներով ձեռք բերված, որպես Հայաստանում միակ երաշխավորված և բոլոր սերտիֆիկացումները գերազանցորեն անցած ընկերություն։

Բանաձևի ստացման հիմքում ընկած է հսկայածավալ շուկայական ուսումնասիրություն  թե՛ մատնահարդարների մասնագիտական պահանաջների վերաբերյալ, թե՛ հաճախորդների նախասիրությունների հիման վրա։ 

Բանաձևը ստացվել է ՆԵ լաբորատորիայի և Եվրոպայից 2 գործընկեր լաբորատորիաների համատեղ աշխատանքի շնորհիվ։ 

Անմիջական հետադարձ կապ արտադրողի հետ, որը հնարավորություն է տալիս ունենալ ամբողջական աջակցություն ցանկացած ժամանակ։ Վերանում են որևէ նյութի կամ երանգի անհասանելիության արգելքները, որի շնորհիվ էլ երբեք չի տուժում Ձեր հաճախորդը։ 

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/ 

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով