Կարմիր գույնի պատմությունը և նշանակությունը

կարմիր

Կարմիրը ամենաառաջին պիգմենտն է, որն օգտագործվել է մարդկության կողմից և ունի ավելի քան 700,000 տարվա պատմություն։ Կարմիրը օգտագործվել է այսպես կոչված քարանձավային արվեստում սևի և սպիտակի հետ միասին, ինչպես նաև ծառայել է որպես «մարմնի ներկ»։ Հայկական զարդանախշերի մեջ կարմիրը անբաժան է և օգտագործվում է թե տարազների, թե ասեղնագործության և գորգագործության մեջ։ Մեր մշակույթում կարմիրը շատ կարևոր նշանակություն է ունեցել հատկապես կանանց զգեստապահարանում։ Այն խորհրդանշել է տվյալ կնոջ ընտանեկան դրությունը։ Կարմիրը նաև նույնականացվում է գեղեցիկի և տոնականի հետ։ Ժողովրդական պատկերացումներում այն խորհրդանշում է կյանքը, արևը, պտղաբերությունը, ինչպես նաև զերծ է պահում ամեն տեսակ չարիքից։ Այս պատկերացումները իրենց արտացոլումն են գտել նաև ծիսական, մասնավորապես հարսանեկան, հագուստի մեջ։ Օրինակ՝ կարմիր-կանաչ ուսկապը փեսայի հագուստի մեջ։ 

Այժմ մի փոքր պատմեմ կարմիր գույնի նշանակության մասին։ Այն մեր արյան և սրտի գույնն է։ Շատ մշակույթներում համարում են, որ կարմիր գույնի աքսեսուարների կրումը իրենց հաջողություն կբերի սիրո մեջ։ Այն նաև ասոցացվում է կրակի հետ՝ խորհրդանշելով կիրքը, ռոմանտիզմը, հաճախ նաև ուժեղ կամքի դրսևորումը։ Կարմիրը համարձակ է, նպատակասլաց, շատ հաճախ էլ էմոցիոնալ։ Զգացմունքների հզոր պայթյուն խորդանշող հարուստ մի գույն, որն աչքի է ընկնում առաջին իսկ հայացքից, բայց միանգամից կարմրում է ՆՐԱ հայացքից։ Սիրահարվածության գույն՝ կարմիր։ Կրեք կարմիրը և այս գույնը ձեզ բոլորիդ հաստատ մի օր M396 Սիրահար կանի՜… 

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/ 

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։