Ինչպես խնամել գել լաքի սրվակները

գել լաքի սրվակներ

Գել լաքի սրվակների խնամքը անհրաժեշտություն է ոչ միայն կոկիկ և մաքուր աշխատանքային մթնոլորտ ստեղծելու համար, այլ նաև նյութերի երկարակեցության համար։ Մի քանի խորհուրդ մեր ՆԵ-ական մատնահարդարներին։

  • Եթե աշխատանքային սեղանը գտնվում է անմիջապես պատուհանի մոտ կամ որևէ կերպ կրում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղիղ ազդեցությունը, ուրեմն կատարեք տեղափոխություն։ Եթե տեղափոխություն կատարելու հնարավորություն չկա, ուրեմն սրվակները պահեք մութ դարակում։
  • Աշխատանքի ընթացքում գել լաքի սրվակը ոչ մի դեպքում մի դրեք UV/LED լամպի դիմացը։
  • Յուրաքանչյուր օգտագործումից հետո գել լաքի սրվակի վզիկը մաքրեք ՆԵ Sanitizing Solution-ով և անմազ անձեռոցիկով։ Ինչքան էլ որ ուշադիր լինենք, գել լաքի որոշ հատված մնում է վզիկի վրա աշխատանքի ընթացքում և չորանում, ինչն էլ ժամանակի ընթացքում հանգեցնում է սրվակի ոչ ամբողջական փակվելուն և նյութի չորանալուն։
  • Գույները ցուցադրելու համար ունեցեք ստեղծագործ, պատրաստի տարբերակներ և մի բացեք սրվակն ամեն անգամ հաճախորդին գույն ցույց տալու համար

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին` ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել մատնահարդարման հետաքրքիր տարբերակներ տեսանյութերի տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/_created/ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով