3in1-ի և 9in1-ի տարբերությունը։ Եղունգների խնամք

3in1 9in1

Շատ հաճախ իմ ՆԵ-ականներից լսում եմ հետևյալ հարցը. «Որո՞նք են 3in1-ի և9in1-ի տարբերությունները»։ Որոշեցի այդ տարբերությունները համառոտ ներկայացնել մեկ բլոգում։

Եթե եղունգներն աճում են շատ դանդաղ, ապա լուծման լավագույն տարբերակը 3in1-ն է։ Բանաձևի հիմքում ընկած են հիմքը, ամրապնդումը և աճը։ Այստեղից էլ անվանումը՝ 3in1: Շաբաթական 2-3 անգամ ծածկույթը թարմացնելով՝ ընդամենը 11 օր հետո արդյունքը կլինի զգալի։

Եթե եղունգներն ունեն ամրության, ճկվելու կամ անհարթության հետ խնդիր, ապա լուծման լավագույն տարբերակը 9in1-ն է։ Միջոցը հարստացված է կերատինով և ներկայացնում է վերականգնող կոմպլեկս՝ եղունգների ընդհանուր բուժման համար։

Կարևոր հավելումներ

  • Միջոցները չեն պարունակում ֆորմալդեհիդ և ֆորմալդեհիդի խեժ, հետևաբար չեն առաջացնում կախվածություն և ամբողջովին անվնաս են
  • Եղունգների կայուն առողջության համար անհրաժեշտ է միշտ հետևել սննդակարգին
  • Խստիվ արգելվում է ացետոնի օգտագործումը՝ որպես լաքահանիչ միջոց։ Այն եղունգների շերտավորման համար մեկ պատճառն է։ Փոխարենն օգտագործեք առանց ացետոնի միջոցներ, ինչպես օրինակ ՆԵ Nail Polish Remover-ը։

Շարունակե՛քհետևելմերբլոգին`ամե նշաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել մատնահարդարման հետաքրքիր տարբերակներ տեսանյութերի տեսքով, ապահետևե՛քմեզսոցիալականցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/_created/ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։