Օնլայն դպրոց

ՆԵ ինստրուկտոր-տեխնոլոգները պատրաստել են մանրամասն և ինտենսիվ դասընթացներ մատնահարդարման տարբեր տեխնիկաների մասին։ Ընտրե՛ք մասնագիտացված դասընթացներից նախընտրելին և շատ կարճ ժամանակում տիրապետեք տեխնիկային ամբողջությամբ: Դուք ազատ եք կազմելու ձեր սեփական ժամանակացույցը, քանի որ յուրաքանչյուր դասընթաց հասանելի կլինի 30 օր: Բոնու՜ս. յուրաքանչյուր դասընթացից հետո Դուք կստանաք ավարտական սերտիֆիկատ, որը արժեքավոր լրացում կլինի ձեր մասնագիտական գործունեության մեջ:

Ne Beauty nail care school

Դասընթացներ ՆԵ դպրոցում

Բացի օնլայն դասընթացներից, ՆԵ-ն նաև առաջարկում է նաև ինչպես բազային, այնպես էլ վերապատրաստման տարբեր կուրսեր Զաքյան 4 հասցեում գտնվող մեր դպրոցում։ Բոլոր դասերն անհատական են։ Առավել մանրամասն տեղեկանալու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ներքևում նշված միջոցներից մեկով կամ պարզապես զանգահարել (060) 750085 հեռախոսահամարին երկուշաբթթից ուրբաթ, ժամը 09:00-18:00:

ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Սեղմեք ցանկալի դասընթացի ներքևում նշված ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ կոճակի վրա՝ մանրամասներին և արժեքին ծանոթանալու համար։

Ինքս ինձ մատնահարդար

Դասընթացը ներառում է հետևյալ ենթադասերը.

  • Ապարատային մատնահարդարում
  • Եղունգի նախապատրաստում
  • Հիմնային շերտի (բազաների) տեսակները
  • Հիմնային շերտի հետ աշխատանք
  • Գել լաքապատում
  • Վերին շերտի (թոփերի) տեսակները
  • Վերին շերտի հետ աշխատանք
  • Բոնուս դաս. Գել լաքի հեռացում

Հատկապես համավարակի ընթացքում, երբ բոլորս ստիպված էինք ինքնուրույն հոգ տանել մեր եղունգների մասին, շատ առողջական խնդիրներ ի հայտ եկան, ինչպես օրինակ վնասված նրբամաշկ, գել լաքի սխալ հեռացում և եղունգների մակերեսի վատթարացում։ Նե գլխավոր ինստրուկտոր-տեխնոլոգ ԱրմիՆԵն հավաքագրել է ամբողջական տեղեկատվություն ինքնուրույն սեփական եղունգների մասին մասնագիտորեն հոգ տանելու մասին։ Տիրապետե՛ք գել լաքի քսելու, անվնաս հեռացման և նրբամաշկի խնամքի բոլոր մանրամասներին՝ ինքներդ կազմելով Ձեր նախընտրած ժամանակացույցը։

Կոմբինացված մատնահարդարում և գել լաք

Դասընթացը ներառում է հետևյալ ենթադասերը.

  • Կոմբինացված մատնահարդարում
  • Եղունգի նախապատրաստում
  • Հիմնային շերտի (բազաների) տեսակները
  • Հիմնային շերտի հետ աշխատանք
  • Գել լաքապատում
  • Վերին շերտի (թոփերի) տեսակները
  • Վերին շերտի հետ աշխատանք
  • Բոնուս դաս. Գել լաքի հեռացում

Կոմբինացված մատնահարդարումն ոլորտի ամենապահանջված տեխնիկաներից է այս պահին։ ՆԵ գլխավոր ինստրուկտոր-տեխնոլոգ ԱրմիՆԵն մանրամասն բացատրում և ցուցադրում է տեխնիկան՝ խոսելով նաև գել լաքի հետ ճիշտ աշխատանքից։  Միացե՛ք ինտենսիվ այս դասընթացին՝ ինքներդ կազմելով Ձեր նախընտրած ժամանակացույցը։

Հարթեցում

Դասընթացը ներառում է հետևյալ ենթադասերը.

  • Եղունգի նախապատրաստում
  • Հիմնային շերտի (բազաների) տեսակները
  • Հարթեցում
  • Հարթեցման սխալները