Building Gel in a Bottle կառուցողական գել

6,800 ֏

Քաշ 0050 kg
Նկարագրություն

Այլևս կարիք չկա օգտագործել բազմաթիվ վրձիններ և գել տարաներ եղունգների մոդելավորման համար։ ՆԵ Building Gel in a Bottle-ը ամեն ինչ մեկում կառուցողական գել է, որը հնարավորություն է տալիս խնայել ահռելի ժամանակ և նյութածախս՝ ապահովելով կատարյալ արդյունք։ Նյութի միջոցով կարելի է սպասարկել ավելի քան 13 հաճախորդի և ամբողջական լիցքը կատարել 45 րոպեում։

Օգուտներ
  • Ամեն ինչ մեկ սրվակում
  • Ինքնահարթվող բանաձև
  • Առանց ավելորդ ջանքերի կիրառություն
  • Զգալի ծավալ շատ քիչ նյութով
  • Ճկունություն
  • Թեթևություն
  • Ցանկացած երկարության ստացում՝ առանց հետագա ճաքերի կամ կոտրվածքների
  • Կիրառման ամբողջ գործընթացը ընդամենը 45 րոպեում
  • Վերալիցքը ընդամենը 25 րոպեում
Ինչպե՞ս օգտագործել
  1. Բաֆ-խարտոցով նախապատրաստել եղունգները
  2. Քսել ՆԵ GELPREMIUM վիտամիններով հարուստ պրայմերը
  3. Տեղադրել համապատասխան ֆորման
  4. Լցնել և ձևավորել ծայրերը ՆԵ Building Gel in a Bottle– ով և չորացնել 10 վայրկյան LED լամպի միջոցով
  5. Քսել ՆԵ Building Gel in a Bottle բարակ շերտով ամբողջ եղունգին, բայց չչորացնել լամպի միջոցով։ Կատարել հարթեցում եղունգի արմատից դեպի ծայրեր։ Չորացնել LED լամպի տակ 10 վայրկյան։
  6. Նույնը կրկնել բոլոր եղունգների հետ։
  7. Ընդհանուր չորացնել 30 վայրկյան LED լամպի միջոցով
  8. Հանել եղունգի ֆորմաները և խարտել անհարթությունները
  9. Մաքրել եղունգները ՆԵ Sanitizing Solution-ով։ Ցանկության դեպքում քսել նախընտրելի GELPREMIUM երանգը և ավարտել ՆԵ GELPREMIUM վերին շերտով։
  10.  Sanitizing Solution-ով հեռացնել կպչուն շերտը։

Կարծիքներ

Կարծիքներ դեռևս չկան։

Թող առաջին կարծիքը “Building Gel in a Bottle կառուցողական գել” մասին։

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով