Հավաքածուներ
Բացահայտիր ՆԵ հավաքածուների թեմաներն ու սեզոնային երանգներն այստեղ։

Դարձիր բարերար
ՆԵ գարուն-ամառ 2019 «Դարձիր բարերար» հավաքածուն ներառում է 12 վառ երանգ։ Հավաքածուի ամբողջ շահույթը նվիրաբերվել է «Հայ Մանուկ» ծրագրին, որը ֆինանսական աջակցություն է հայտնում բոլոր այն զույգերին, ովքեր առողջական խնդիրների պատճառով չեն կարողանում երեխա ունենալ։ Հավաքածուի շահույթի շնորհիվ մեկ զույգ ստացել է ֆինանսական աջակցություն և բուժումից հետո իրագործել է իր վաղեմի երազանքը. դառնալ ծնող։

Մետաքսի ճանապարհ
Մետաքսի ճանապարհ հավաքածուն ներառում է մարգարտափայլերի 6 երանգ: Հայաստանը Մետաքսի ճանապարհի առանցքային երկրներից մեկն էր: Հավաքածուի յուրաքանչյուր երանգ նվիրված է ճանապարհի երկայնքով մեկ կարևոր նշանակություն ունեցող քաղաքներին և կոչված է վերաարժևորելու պատմությունն ու մշակույթների խառնուրդը։