Շաբաթական նորություններ և խորհուրդներ
Բաժանորդագրվել
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
2020 թվականն իր դժվարություններով չկարողացավ խոչընդոտ հանդիսանալ ՆԵ լաբորատորիայի ստեղծագործական աշխատանքի համար։ Մեր նորամուծություններից մեկն այս տարի Building Gel in a Bottle-ն է. կառուցողական գել մեկ սրվակում։
Այս նյութը հնարավորություն է տալիս մեկընդմիշտ մոռանալ ավանդական գել տարաների և վրձինների մասին՝ աշխատանքային ընթացքը դարձնելով ավելի հարմարավետ։ Ինչպես նաև, շնորհիվ իր կառուցվածքի, հնարավորություն է տալիս կատարել ամբողջական լիցք 12-14 անգամ, որը 20%-ով ավելի է, քան տարայով գելերի հետ աշխատելու դեպքում։ Այս փաստը երաշխավորում է նյութածախսի հսկայական խնայողություն։
Բացի նյութածախսի խնայողությունից, Building Gel in a Bottle-ով ամբողջական լիցք կարելի է կատարել ընդամենը 45 րոպեում, իսկ վերալիցք՝ 25 րոպեում։ Ստացվում է 25% ժամանակի խնայողություն, որը կարող եք օգտագործել ևս մեկ հաճախորդ սպասարկելու կամ մի փոքր հանգստանալու համար։
Building Gel in a Bottle-ով աշխատելու քայլերի մանրամասն հաջորդականության մասին պատմում է ՆԵ գլխավոր ինստրուկտոր-տեխնոլոգ ԱրմիՆԵն և վերջում ստանում է անակնկալ դիզայն։ Տեսանյութը դիտեք ԱՅՍՏԵՂ։
Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։
YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/
Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Դեռ չունեք հաշի՞վ
Ստեղծել օգտահաշիվ