Կուտիկուլաները եղունգների պաշտպաններն են։ Շատ հաճախ մատնահարդարները խորհուրդ են տալիս չհեռացնել դրանք, քանի որ վտանգ կա, որ վարակ կարող է փոխանցվել եղունգներին։ Սակայն չհեռացնելու դեպքում էլ հավասարաչափ ծածկողականությամբ մատնահարդարում ստանալն է դժվար։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է կուտիկուլաների ճիշտ խնամքը։ Նե-ն մի քանի խորհուրդներ է պատրաստել Ձեզ համար՝ կուտիկուլաները միշտ իդեալական վիճակում պահելու մասին։
- Ամենակարևոր նախապայմաններից մեկը կուտիկուլաները փափկեցնել է դրանք հեռացնելուց առաջ։ Ամենաարդյունավետ և արագ միջոցը եղունգները տաք օճառաջրի մեջ 2-3 րոպե պահելն է։
- Փափկեցնելուց հետո օգտագործեք կուտիկուլաները հեռացնելու միջոց։ Նե Cuticle Remover-ը օգնում է հեշտությամբ հետ հրել կուտիկուլաները և հեռացնել մեռած բջիջները։
- Երբեք մի հեռացրեք կուտիկուլան ամբողջությամբ։ Հեռացրեք միայն ավելորդ հատվածները։
- Եղունգների շուրջ մաշկը շատ նուրբ է։ Շատ հաճախ նրբության հետևանքով կուտիկուլաները հեշտորեն վնասվում են։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել կուտիկուլայի յուղերը։ Նե կուտիկուլայի յուղերը հասանելի են ամենատարբեր թարմեցնող բույրերով, ինչպիսիք են ֆրեզիան, նուշը, արքայախնձորը, կիտրոնը, կոկոսը, դեղձը, նարինջը և էլի շատ ու շատ անուշահոտ յուղեր։Նե կուտիկուլայի յուղերը կօգնեն լավացնել շրջանառությունը և ապահովել ավելի ամուր աճ։
- Մեր վերջին խորհուրդն է ուշադրություն դարձնել, թե որ գեղեցկության սրահն եք այցելում։ Շատ կարևոր է, որպեսզի Ձեր մատնահարդարը օգտագործի սերտիֆիկացված և ստերիլ գործիքներ։
Բաց մի՛ թողեք ամեն շաբաթ օգտակար և հետաքրքիր խորհուրդներ ստանալ Նե-ից։ Բաժանորդագրվե՛ք մեր բլոգին և միշտ եղեք տեղեկացված։