Շատ հաճախ իմ ՆԵ-ականներից լսում եմ հետևյալ հարցը. «Որո՞նք են 3in1-ի և9in1-ի տարբերությունները»։ Որոշեցի այդ տարբերությունները համառոտ ներկայացնել մեկ բլոգում։
Եթե եղունգներն աճում են շատ դանդաղ, ապա լուծման լավագույն տարբերակը 3in1-ն է։ Բանաձևի հիմքում ընկած են հիմքը, ամրապնդումը և աճը։ Այստեղից էլ անվանումը՝ 3in1: Շաբաթական 2-3 անգամ ծածկույթը թարմացնելով՝ ընդամենը 11 օր հետո արդյունքը կլինի զգալի։
Եթե եղունգներն ունեն ամրության, ճկվելու կամ անհարթության հետ խնդիր, ապա լուծման լավագույն տարբերակը 9in1-ն է։ Միջոցը հարստացված է կերատինով և ներկայացնում է վերականգնող կոմպլեկս՝ եղունգների ընդհանուր բուժման համար։
Կարևոր հավելումներ
- Միջոցները չեն պարունակում ֆորմալդեհիդ և ֆորմալդեհիդի խեժ, հետևաբար չեն առաջացնում կախվածություն և ամբողջովին անվնաս են
- Եղունգների կայուն առողջության համար անհրաժեշտ է միշտ հետևել սննդակարգին
- Խստիվ արգելվում է ացետոնի օգտագործումը՝ որպես լաքահանիչ միջոց։ Այն եղունգների շերտավորման համար մեկ պատճառն է։ Փոխարենն օգտագործեք առանց ացետոնի միջոցներ, ինչպես օրինակ ՆԵ Nail Polish Remover-ը։
Շարունակե՛քհետևելմերբլոգին`ամե նշաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել մատնահարդարման հետաքրքիր տարբերակներ տեսանյութերի տեսքով, ապահետևե՛քմեզսոցիալականցանցերում։
YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/