Պրայմեր օգտագործելու կարևորությունը։ ՆԵ տեխնոլոգ 

ոչ թթվային պրայմեր

Եղունգների ճիշտ նախապատրաստումը կատարյալ մատնահարդարում ունենալու գրավականն է։ Այն երաշխավորում է գել լաքի երկշաբաթյա անվնաս պահպանումը։ Այսօր պատմելու եմ պրայմերի կարևորության մասին, որին սխալմամբ շատերը նաև կոչում են հականեխիչ։ 

Ինչի՞ համար է նախատեսված պրայմերը

Այն հեռացնում է եղունգի մակերեսին առկա յուղոտությունը և ստեղծում անհրաժեշտ կպչուն շերտը եղունգի մակերեսի և հիմնային առաջին շերտի միջև։ 

Ի՞նչ տեսակի պրայմերներ կան

Պրայմերները հիմնականում լինում են թթվային և ոչ թթվային։ Խորհուրդ է տրվում օգտագործել  թթվային պրայմեր միայն  բարդ խնդիրներ ունեցող եղունգների հետ կամ այն դեպքում, երբ օրգանիզմում կան հորմոնալ խանգարումներ։ ՆԵ երկու պրայմերներն էլ ունեն ոչ թթվային հիմք և օրգանիզմին չեն հասցնում որևէ վնաս։ 

Ինչու՞ է պետք օգտագործել պրայմեր

Պրայմերը երաշխավորում է գել լաքի պահպանման երկշաբաթյա ժամկետը ցանկացած առանձնահատկություն ունեցող եղունգների դեպքում։ Յուղազրկված և չոր եղունգներին պրայմեր քսելուց հետո սպասել 40-60 վայրկյան և նոր քսել հիմնային շերտը։ 

Նյութի հեղինակ

ՆԵ գլխավոր տեխնոլոգ՝

Ս. Սաֆարյան 

 

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/ 

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով