Ինչպե՞ս ՆԵ «Մետաքսի ճանապարհ» հավաքածուն հեղաշրջեց բյութի ոլորտը

Վստահ եմ, որ իմ ստենդի կողքով անցնելիս պարզապես անհնար է չնկատել մարգարտափայլերի շքեղ հավաքածուն, որը կոչել եմ Մետաքսի ճանապարհ։ Բացի իմ լաքերին բնորոշ բոլոր առավելություններից, «Մետաքսի ճանապարհ» հավաքածուի 6 երանգները ստեղծվել են հենց բնական մարգարիտի փոշու օգնությամբ։ Իսկ հավաքածուի ստեղծումից մոտ մեկ տարի հետո մատնահարդարման ոլորտի արտադրողների մեջ բացարձակ առաջատար O.P.I-ը հանդես եկավ իր Neo-Pearl հավաքածուով, որը ներառում է մարգարտափայլերի կրկին 6 երանգ։ Այսպիսով, ինչպե՞ս հայկական ՆԵ-ն դարձավ նոր թրենդի թելադրող համաշխարհային շուկայում։ 

Ինչպես արդեն նշեցի, իմ Մետաքսի ճանապարհ կապսուլային հավաքածուն ստեղծվել է 2019 թվականի հունիսին։ Երբ իմ լաբորատորիան ստացավ մարգարտափայլ գույները, սկսեցի թիմիս հետ մտածել հավաքածուի ընդհանուր գաղափարի շուրջ։ Բոլորով միանշանակ հավաքածուն կապեցինք մետաքսի հետ, քանի որ երապգպերը տալիս են մատներին թե նրբություն, թե էլեգանտ տեսք։ Իսկ որտեղի՞ց է սկիզբ առել Մետաքսը։ Չինաստանի Սիան քաղաքից։ Բայց քանի որ ես ՀԱՅրենասեր եմ ամեն հարցում, պետք է գաղափարը պարտադիր կապ ունենար իմ հայրենիքի հետ։ Արդյունքում ընտրեցինք Մետաքսի ճանապարհի այն քաղաքները, որտեղ ակտիվ գործունեություն են վարել հայ վաճառականները և յուրաքանչյուր երանգ անվանակոչեցինք այդ քաղաքի անվանումով։ 

Դեե՜ պատկերացրեք իմ ու թիմիս հպարտ դեմքը, երբ մեր հավաքածուի թողարկումից հետո մատնահարդարման ոլորտում բացարձակ թրենդ է ճանաչվում մարգարտափայլը։ Եվ մոտ մեկ տարի հետո նմանատիպ հավաքածու է թողարկում O.P.I-ը։ Իսկ որպես վերջաբան ընտրել եմ մեկական երանգ ՆԵ «Մետաքսի ճանապարհ» և O.P.I Neo-Pearl հավաքածուներից, որպեսզի միասին տեսնենք երանգային նմանությունները և տարբերությունները։ Վստահեք հայկական արտադրանքին և հետևեք ՆԵ պաշտոնական էջերին ամենավերջին նորաձև տենդենցները առաջինը տեսնելու և յուրացնելու համար։ 

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/ 

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով