Ձեզ համար առանձնացրել ենք Ամերիկյան մաշկաբանական ինստիտուտի կողմից տրվող մի քանի խորհուրդ մաշկի և եղունգների ճիշտ խնամքի մասին։ ?? Որքան էլ զբաղված լինեք և ամանորյա նախապատրաստությունները ժամանակատար լինեն, մի՛ մոռացեք ինքներդ Ձեզ ժամանակ հատկացնելու և խնամելու մասին։ ?
Մի ուշացրեք մաշկաբանի մոտ այցելությունը
Եթե նկատում եք որևէ արտասովոր գոյացություն կամ գույնի փոփոխություն եղունգների մակերեսին, ապա անհապաղ դիմեք պոդոլոգ-մաշկաբանի։ Եթե չունեք որևէ կոնտակտ, ապա խորհուրդ ենք տալիս այցելել «Հելիոս» բժշկական կենտրոն, որտեղ պրոֆեսիոնալ խորհրդատվության շնորհիվ եղունգների և մաշկի յուրաքանչյուր խնդիր կստանա շատ արագ լուծում։
Սննդակարգ
Ամենօրյա խնամքից զատ շատ կարևոր է հետևել սննդակարգին։ Քանի որ եղունգները հենց պրոտեինից են կազմված, շատ կարևոր է պրոտեին պարունակող սնունդ օգտագործել ամեն օր։ Նմանատիպ օրինակներն են մսամթերքը, ձկնամթերքը և կաթնամթերքը։
Ուշադիր ընտրեք սպասարկման սրահը
Եթե պատրաստվում եք կատարել մատնահարդարում կամ ոտնահարդարում որևէ սրահում, ապա պետք է ուշադրություն դարձնեք որոշ հանգամանքների։ Առաջինը ախտահանման բոլոր նորմերի պահպանումն է սրահում։ Սա վերաբերում է թե՛ գործիքների բժշկական ախտահանմանը, թե՛ մակերեսների։ Ոչ պակաս կարևոր է նաև ստուգել օգտագործվող նյութերի սերտիֆիկատը և բաղադրությունը՝ համոզվելու համար, որ դրանք ամբողջովին անվնաս են։ ՆԵ որակը երաշխավորող սերտիֆիկատը կարող եք ներբեռնել այս հղումով։
Սոցիալական մեդիա
Հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ եղունգների խնամքի և հարդարման բոլոր նորությունները տեսնելու համար։