Ինչպե՞ս պատվիրել ՆԵ արտերկրից

Հատկապես այս բարդ ժամանակահատվածում չափազանց կարևոր է մեր՝ հայերիս միասնականությունը։ Միասնականության գրավականներից մեկն էլ արտերկրում Հայաստանը լավագույնս ներկայացնելն է բոլոր ոլորտներում։ Սակայն, տևական ժամանակ է մենք չէինք կարողանում գտնել սփյուռքում ապրող հայ մատնահարդարներին մեր արտադրանքը մատակարարելու հարմար և հեշտ տարբերակ։ Այժմ այդ խնդիրը մեկընդմիշտ լուծված է։

ԱՄՆ-ում և Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները կարող են պատվիրել ՆԵ ամբողջ տեսականին buyarmenian.com կայքի միջոցով։ Հաշված օրերի ընթացքում դուք կստանաք ձեր պատվերը՝ վճարելով մինիմալ գին բեռնափոխադրման համար։ Կայքից պատվիրելն ընդամենը խլում է 2 րոպե ժամանակ, քանի որ այն մաքսիմալ պարզեցված է և հասանելի բոլորին։

Շուտով նաև կհայտարարենք ՆԵ նոր գործընկերներին Եվրոպայում, որոնց  միջոցով արտադրանքը հասանելի կլինի նաև Եվրոպայում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։ Իսկ մինչ այդ, սփյուռքում ապրող բոլոր հայ մատնահարդարներին առաջարկում ենք միանալ @armeniannailmasters էջին Instagram-ում, որտեղ ամեն ամիս անցկացնելու ենք մի շարք անվճար վեբինարներ, ունենալու ենք փորձի փոխանակում։ Իսկ առաջին վեբինարին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել ԱՅՍՏԵՂ։

Ինչպես նաև, մենք մշտապես բաց ենք ցանկացած համագործակցության և առաջարկի համար։ Այնպես որ, եթե ցանկանում եք աշխատել ՆԵ-ի հետ և ներկայացնել Հայաստանը մատնահարդարման ոլորտում, ապա կարող եք գրել նամակ [email protected] էլ. Հասցեին և մենք 1 օրվա ընթացքում կապ կհաստատենք ձեզ հետ։

Միասին զարգացնենք ՀԱՅկականը: ??

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին` ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել մատնահարդարման հետաքրքիր տարբերակներ տեսանյութերի տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/_created/ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով