Շատ հազվադեպ է լինում, որ հաճախորդները գել լաքապատման գան մաքուր, բնական եղունգներով: Հետևաբար հաճախ անհրաժեշտ է լինում հեռացնել նախորդ մատնահարդարման ժամանակ արված գել լաքով ծածկույթը՝ նորը քսելու համար: Այսօր խոսելու ենք, թե ինչպես հեռացնել ծածկույթը առանց եղունգներին վնաս պատտճառելու։ |
Գել լաքի սխալ հեռացման տարածված եղանակները
Տարածված 2 հիմնական մեթոդներն են՝
- Ապարատային
- Ացետոնով փաթաթելու տեխնիկայով:
Ապարատային հեռացման ժամանակ, ինչքան էլ զգույշ աշխատեք ֆրեզայով, միևնույնն է, եղունգի մակերեսին մնում է հիմնային շերտի ինչ-որ ծավալ, որը ժամանակի ընթացքում առաջացնում է դեղին փառ՝ անկախ նրանից, թե ինչքան անվնաս է բանաձևը։ Ացետոնով հեռացնելիս էլ եղունգները կարող են չորանալ հենց հեղուկի երկարատև կիրառման պատճառով: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել։
Magic Remover
Գելային հիմքի շնորհիվ այս նյութը եղունգին քսելուց մի քանի րոպե անց գել լաքով ծածկույթը կսկսի ճաքճքել և ինքն իրեն դուրս գալ։
Ինչպե՞ս օգտագործել
- Բաֆել եղունգները կամ հեռացնել առաջին մի քանի շերտը բոռ մեքենայով։ Անհրաժեշտ է հնարավորինս հեռացնել մատնահարդարման վերին շերտը, որպեսզի արդյունքն ավելի արագ և ակնհայտ լինի։
- Քսել 1 հաստ շերտ Magic Remover:
- Թողնել մի քանի րոպե:
- Մնացորդները հեռացնել անձնական օգտագործման բահիկի կամ նարնջի փայտիկի օգնությամբ:
- Անհրաժեշտության դեպքում քսել երկրորդ շերտը:
ԿԱՐԵՎՈՐ Է: Արգելվում է նյութը տարածել նրբամաշկի կամ մաշկի վրա։ Ցանկալի է օգտագործել ՆԵ Skin Defender՝ մաշկը պաշտպանելու համար։
Տեսադաս
Այս հոլովակում ՆԵ գլխավոր ինստրուկտոր-տեխնոլոգ ԱրմիՆԵն համեմատել է գել լաքի հեռացման երկու տեխնիկաները՝ ՆԵ Magic Remover-ը և բոռ մեքենան։ Յուրաքանչյուրի առավելությունների և թերությունների մասին մանրամասն դիտեք տեսանյութում։
Սոցիալական մեդիա
Հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ եղունգների խնամքի և հարդարման բոլոր նորությունները տեսնելու համար։