Գելով մոդելավորում

գելով մոդելավորում

Հաճախ գելլերի բազմազանության մեջ չենք կողմնորոշվում, թե որոնք են նախատեսված եղունգի մոդելավորման համար, իսկ որոնք վերալիցքի։ Այս բլոգում ամփոփել ենք ՆԵ մոդելավորման համար նախատեսված գելերի մասին ամբողջական ինֆորմացիան։

Գելերի տեսակները և նկարագրությունները

ՆԵ ամենախիտ գելը GEL PRIMA-ն է։ Գելն ինքնահարթվում է, չի հոսում և իդեալական տարբերակ է ինչպես սկսնակ, այնպես էլ հմուտ մատնահարդարների համար։ Հասանելի է երկու չափսով և երկու երանգով։

ՆԵ հաջորդ գելը կոչվում է ECO GEL: ECO-ն ունի շատ ավելի նոսր խտություն, քանի GEL PRIMA-ն։ Այն առավել հարմար տարբերակ է վերալիցքի ժամանակ օգտագործելու համար։ Կրկին գելն ինքնահրաթվում է և չի հոսում։ Հասանելի է երկու չափսով և երկու երանգով։

Հաջորդիվ ծածկող գելերն են, որոնք ՆԵ-ում կրում են Cover Gel անվանումը։ Շարքում ընդգրկված է ավելի քան 7 երանգ, որոնցով կարելի է կատարել ամրեցում, եղունգի մոդելավորում և վերակառուցում։ Cover Gel շարքով եղունգի մոդելավորման մանրամասն տեսադասը կարող եք դիտել այս հղումով։

Վերջում կցանկանայինք խոսել ՆԵ լաբորատորիայի նորմաուծություններից մեկի մասին. Building Gel in a Bottle: Նյութը կառուցողական գել է մեկ սրվակում։ Այսինքն այլևս կարիք չկա հավելյալ գործիքներ և նյութեր օգտագործել եղունգի մոդելավորման համար։ Հետևաբար, Building Gel in a Bottle-ը խնայում է նյութածախս։ Իսկ ժամանակի տեսանկյունից, ընդամենը 45 րոպեում հնարավոր է կատարել եղունգի ամբողջական մոդելավորում, նույնիսկ եթե մատնահարդարը սկսնակ։ Այս հանգամանքն էլ հնարավորություն է տալիս խնայել սպասարկման ժամանակի մոտ 20%-ը։ Building Gel in a Bottle-ով եղունգի մոդելավորման մանրամասն տեսադասեր կտնեք ՆԵ YouTube-յան ալիքում։

Որտե՞ղ հետևել ՆԵ-ին

Հուսով ենք, որ ՆԵ լաբորատորիայի խորհուրդներն ու տեղեկատվությունն օգտակար էր։ Հետևեք մեզ նաև սոցիալական մեդիայում՝ օրական նմանատիպ խորհուրդներ ստանալու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով