Մատնահարդարման 4 երանգ աշխատավայրում կրելու համար

մատնահարդարման 4 տարբերակ

Այսօր մայիսի 1-ն է, և, չնայած այն հանգամանքին, որ ամբողջական ռեսուրսներով չենք աշխատում, այսօր չէի կարող չշնորհավորել իմ բոլոր ՆԵ-ականներին։ Եվ որպես մեր՝ աշխատավորներիս տոնի նվեր՝ պատրաստել եմ մատնահարդարման 4 դասական տարբերակ աշխատանքի վայրում կրելու համար՝ անկախ նրանից, թե ինչ բնույթի աշխատանք եք կատարում այս պահին։ Իհարկե երանգների ընտրությունը կայացրել եմ ավելի նեյտրալ գույների շարքից, սակայն ընտրված տարբերակներից յուրաքանչյուրը կհաղորդի պրոֆեսիոնալ տեսք Ձեր մատներին և կընդգծի Ձեր յուրահատուկ կերպարը։ 

Երանգ  1. 

M399 Ով սիրու՜ն, սիրու՜ն 💖 երանգը այնքան կանացիություն և նրբագեղություն է իր մեջ պարունակում, որ անկախ նրանից, թե Ձեր աշխատանքային համազգեստը ինչքանով է խիստ և պաշտոնական, Ձեր եղունգների նրբությունն ու կոկիկ տեսքը չեն կարող վրիպել և ոչ մեկի աչքից։ 👀

Երանգ 2. 

M397 Սարի սիրուն յար՝ նուրբ վարդագույնի սիրահարների համար։ 🌸 Երանգը մատներին երկու շերտով քսելուց հետո ստանում ենք թափանցիկ և ջինջ գույն, որը հաղորդում է մինիմալիստական, բայց շատ նուրբ տեսք Ձեր մատներին։ 💅🏼

Երանգ 3. 

A249 Հոյ Նազան երանգը սպիտակի և կաթնագույնի շքեղ համադրություն է։ Չեք հավատա, թե ինչից է ոգևորվել մեր գույների մասնագետը (կոլորիստը) երանգը ստանալիս։ 🙂 «Մեր ՀԱՅկական կաթի սերի գույնն է հիշեցնում»,- ասում է նա)  😅🇦🇲 Եվ հենց այս ՀԱՅկական երանգը անպայման կամբողջականացնի Ձեր պրոֆեսիոնալ տեսքը։ 🤗

Երանգ 4. 

A177 Մի վախեցիր տարբերվել երանգը պարզապես չէինք կարող չներառել այս շարքի մեջ։ Այն գարնանային պաստելային գույն է, որը կրելու դեպքում միանշանակ կտարբերվեք բոլորից Ձեր աշխատավայրում։ 😎 Եվ ինչպես երանգի անվանումն է ասում, ընդհանրապես պետք չէ տարբերվելուց վախենալ, քանի որ Դուք գեղեցիկ եք այնպիսին, ինչպիսին, որ կաք։ 👌💖

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/ 

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով