մալախիտ

(Հայերեն) Մալախիտ. Գույնի նշանակությունը և համադրությունը նորաձևության մեջ

Մալախիտ. Գույնի նշանակությունը և համադրությունը նորաձևության մեջ

Երբ մտնում եք որևէ թանկարժեք զարդերի խանութ, առաջին հայացքից նկատում եք միայն մեկը՝ մալախիտը։ Այն հանդիպում է կանաչի ամենատարբեր երանգներով, և եթե այս գույնը Ձեր սիրելին է, ապա A151 Մալախիտե զարդ երանգը հենց Ձեզ համար է։ Մալախիտ քարը ունի ավելի քան 4000 տարվա պատմություն։ Այն հնից խորհրդանշել է մարդու «հոգու և էմոցիաների արտացոլանքը»։
Համարվում է, որ մալախիտը հարուստ է էներգետիկայով, որն օգնում է հաջողությամբ հաղթահարել կյանքում հանդիպող բոլոր փոփոխությունները և հաղթանակած դուրս գալ։ Այն ուժ ու եռանդ է տալիս թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես և վանում է այն բոլոր դեպքերը կամ էմոցիաները, որոնք ստիպում են Ձեզ թուլանալ կամ հանձնվել։ Այն բերում է օպտիմիզմ Ձեր կյանքում, սեր դեպի կյանքը և ինքնավստահություն Ձեր կայացրած բոլոր որոշումներում։ Այն օգնում է սիրել ինքներդ Ձեզ այնպես, ինչպես կաք։ Մալախիտը հաջողության գույնն է։
Մալախիտը նորաձևության մեջ հանդիպում է ամենատարբեր համադրություններով և երանգներով։ Մալախիտե զարդերը խորհրդավոր և էլեգանտ կերպար են հաղորդում ցանկացած կերպարի և համարվում են բարձր սոցիալական դասին պատկանելիության նշան։ Իսկ գույնի յուրահատկությունը ժամանակի ընթացքում ստիպեց շատ ու շատ նորաձևության դիզայներների օգտագործել այն նաև հագուստի մոդելավորման մեջ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *