ՍարիՆԵ։ Հավաքածուի ստեղծման պատմությունը

ՆԵ աշուն-ձմեռ2020 հավաքածուն պատրաստվում էր թողարկվել սեպտեմբերին։ Սակայն մեր երկրին վրա հասած պատերազմը խախտեց բոլորիս նախագծերը, պլանները, երազանքները։ Այժմ, դասեր քաղած և վերազինված, անցում ենք կատարում մեր բնականոն, բայց էլ ավելի եռանդուն աշխատանքին։ Ձեզ ենք ներկայացնում ՍարիՆԵ հավաքածուի ստեղծման պատմությունը։

Հավաքածուն ոգեշնչված է Լոռվա մարզի աշնանային չքնաղ բնությամբ։ Մեր ապրանքանիշի անունը՝ ՆԵ-ն, ոգեշնչված է Պետրոս Դուրյանի համարժեք ստեղծագործությունից և արևմտահայերենում իգական սեռի դերանվանն է համապատասխանում։ Ուստի հավաքածուն «թարգմանաբար» նշանակում է սարի աղջիկ։ Նկարահանումներն անցկացվել են հենց Լոռվա սարերում՝ պատկերելով հայուհու կերպարի ամբողջ ուժն ու քնքշությունը։

Հավաքածուն ներառում է 12 հեղինակային երանգ, որոնցից 6-ը կրկնվում են նաև ՆԵ GELPREMIUM գել լաքերի շարքում։ Երանգները ստանալիս ՆԵ գույՆԵրի մասնագետները ոգեշնչվում են ոչ միայն հայկական մշակութային տարրերից, այլ նաև հետևում են Pantone առաջատար գույների ամսագրի թրենդներին՝ նորաձևության մեջ ամենաակտուալը ձեզ մատուցելու համար։

Դե իսկ մեր հայկական և տարբերվող լաքերի անունները անտարբեր չեն թողնի այս անգամ ևս։ Հավաքածուից 6 լաք կրում են Լոռվա քաղցր բարբառից ոգեշնչված անուններ, ինչպիսիք են Հանդիցը դըվերել եմ, Ըմանչիլ մի և Ընքամ սիրուն ես։ Իսկ մյուս 6-ն արդեն խորհրդանշում են Լոռվա մարզի տեղանունները. Լոռվա բերդ, Սանահինի կամուրջին և Դարավոր Հաղպատ։

Հավաքածուի թողարկումը պլանավորված էր անցկացնել Լոռվա մարզպետարանի հետ համատեղ միջոցառման ժամանակ և վաճառքներից կուտակված շահույթի մի մասը նվիրաբերել մարզպետարանի նախագծերից որևէ մեկին։ Սակայն, մեր Արցախն այժմ էլ ավելի շատ է զգում բոլորիս կարիքը։ Այդ իսկ պատճառով, ինչպես ՆԵ լաքերի, այնպես էլ ՍարիՆԵ հավաքածուի շահույթի մի մասը փոխանցվելու է պատերազմից տուժած արցախահայերի աջակցության ֆոնդին։ Հավաքածուն հասանելի կլինի բոլոր վաճառակետերում մեկ շաբաթից։

Շարունակե՛քհետևելմերբլոգինամենշաբաթհետաքրքիրտեղեկություններստանալուհամար։ Իսկեթեուզումեքտեսնելհետաքրքիրմատնահարդարմանտարբերակներվիդեոներիտեսքով, ապահետևե՛քմեզսոցիալականցանցերում։

Կիսվել։