Զեղչ

Rush to Love G230 GELPREMIUM gel lacquer

3,000 ֏

SKU: G230 Կատեգորիաներ՝ ,
Քաշ 0070 kg
Գույն

Վարդագույն

Ապրանքի մանրամասներ 

PREMIUM դասի հեղափոխական գել լաքեր, որոնք ապահովում են կատարյալ մատնահարդարում մինչև 3 շաբաթ։ Գել լաքերն ունեն կատարյալ խտություն, որի շնորհիվ ծածկողականությունը ապահովվում է միայն մեկ շերտով երանգների մեծ մասի դեպքում։ Արդյունքում՝գումարի խնայողություն։

Ինչպես նաև չունեն ծորալու կամ ձգվելու հատկություն և ինքնահարթվող են, որը հնարավորություն է տալիս աշխատել 5 մատներին միաժամանակ։ Արդյունքում՝ ժամանակի խնայողություն։

Ինչպես ցանկացած ՆԵ արտադրանք, GELPREMIUM շարքը նույնպես ունի միջազգային սերտիֆիկացում, զերծ է 5 վնասակար բաղադրիչներից, անվնաս է հղիների կողմից օգտագործման համար և ենթարկվում է մշտական լաբորատոր վերահսկողության ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում։ 

Ինչպե՞ս օգտագործել
  • Յուղազրկել եղունգները Sanitizing Solution-ով։
  • Հավելյալ ջրազրկել Nail Prep-ով։
  • Այնուհետև քսել մեկ բարակ շերտ GELPREMIUM վիտամիններ A և D-ով հարուստ գերխիտ պրայմերը կամ ոչ թթվային հիմքով Ultrabond պրայմերը
  • Քսել մեկ բարակ շերտ GELPREMIUM Base Coat կաուչուկային հիմքով հիմնային շերտը։ Անհրաժեշտության դեպքում կատարել հարթեցում։
  • Չորացնել 60 վայրկյան LED լամպի օգնությամբ։
  • Քսել 1-2 բարակ շերտ նախընտրելի GELPREMIUM երանգը
  • Չորացնել 60 վայրկյան LED լամպի օգնությամբ։
  • Ավարտել մեկ շերտ GELPREMIUM Top Coat կպչուն շերտով չորացող վերին շերտով, որի շնորհիվ մատնահարդարման փայլը կպահպանվի մինչև 3  շաբաթ։
  • Չորացնել 60 վայրկյան LED լամպի օգնությամբ։
  • 60-120 վայրկյան սպասելուց հետո հեռացնել կպչուն շերտը Sanitizing Solution-ով։
  • Նրբամաշկին քսել նախընտրելի բույրով յուղը

Կարծիքներ

Կարծիքներ դեռևս չկան։

Թող առաջին կարծիքը “Rush to Love G230 GELPREMIUM gel lacquer” մասին։

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։