👩🏻🔬 HEMA-FREE: Եթե մատնահարդարման միջազգային նորություններին հետևում եք, ապա վստահաբար գիտեք, որ բոլոր սերտիֆիկացված արտադրողներն աշխատում են HEMA նյութն իրենց բանաձևից հեռացնելու ուղղությամբ։ HEMA-ն ունի ալերգիա առաջացնելու հակում և պատասխանատու է գել լաքի մածուցիկության համար։ Ուրախ ենք, որ մեր տարածաշրջանում առաջին արտադրողն ենք, որ կարողացանք փոխարինել HEMA-ն այլ, անվտանգ նյութերով։
🌱 ԱմենաԱՆՎՏԱՆԳ բանաձև։ Բացի HEMA նյութից, ՆԵ գել լաքերի բանաձևը նաև զերծ է 7 վնասակար բաղադրիչներից, ինչի շնորհիվ էլ այն անհոտ է, հակաալերգիկ, չի վնասում եղունգները և անվտանգ է նույնիսկ հղի կանանց օգտագործման համար։
🎨 Երանգային չկրկնվող լուծումներ։ Վստահաբար ՆԵ գունապնակում կգտնեք երանգային այնպիսի լուծումներ, որոնք չեք գտնի որևէ այլ ապրանքանիշերում։ Ինչու՞։ Քանի որ բացի Pantone ամսագրի, նորաձևության և մատնահարդարման միջազգային ոլորտների նորություններին հետևելուց, ՆԵ թիմում աշխատում են գունաբանության մասնագետներ, ովքեր ստանում են լուծումներ, որոնք դեռ շուկայում չկան։
💅🏻 Ծածկողականություն։ ՆԵ գել լաքերի բոլոր երանգներն ունեն առաջին շերտից ծածկողականություն, չեն առաջացնում բծեր և ինքնահարթվող են։ Ինչու՞։ Քանի որ օգտագործվող պիգմենտների մեծ մասը բնական քարերից են պատրաստված, շատ ամուր են և խիտ։
🌱 Անհոտ։ Շնորհիվ բնական պիգմենտների օգտագործման՝ ՆԵ գել լաքերը գրեթե ամբողջությամբ անհոտ են։ Սա շատ կարևոր հանգամանք է ինչպես հաճախորդների, այնպես էլ մատնահարդարների համար, քանի որ վերջիններս ամեն օր ստիպված են նյութերով աշխատել։ Իսկ տհաճ հոտը, որն առաջանում է վնասակար բաղադրիչներից, կարող է շատ լուրջ առողջական խնդիրներ առաջացնել երկարաժամկետ։