Influential գել լաք

2200 AMD

Առաջին HEMA-FREE գել լաքերը տարածաշրջանում։ Բաղադրությունն առավելագույնս զերծ է քաղցկեղածին կամ ալերգիա հարուցող տարրերից: Նյութն ամբողջությամբ անվնաս է նաև հղի կանանց կողմից օգտագործման համար։

0 մարդ դիտում է այս ապրանքը:
SKU: NE102 Կատեգորիա՝ , Tag:
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

👩🏻‍🔬 HEMA-FREE: Եթե մատնահարդարման միջազգային նորություններին հետևում եք, ապա վստահաբար գիտեք, որ բոլոր սերտիֆիկացված արտադրողներն աշխատում են HEMA նյութն իրենց բանաձևից հեռացնելու ուղղությամբ։ HEMA-ն ունի ալերգիա առաջացնելու հակում և պատասխանատու է գել լաքի մածուցիկության համար։ Ուրախ ենք, որ մեր տարածաշրջանում առաջին արտադրողն ենք, որ կարողացանք փոխարինել HEMA-ն այլ, անվտանգ նյութերով։

🌱 ԱմենաԱՆՎՏԱՆԳ բանաձև։ Բացի HEMA նյութից, ՆԵ գել լաքերի բանաձևը նաև զերծ է 7 վնասակար բաղադրիչներից, ինչի շնորհիվ էլ այն անհոտ է, հակաալերգիկ, չի վնասում եղունգները և անվտանգ է նույնիսկ հղի կանանց օգտագործման համար։

🎨 Երանգային չկրկնվող լուծումներ։ Վստահաբար ՆԵ գունապնակում կգտնեք երանգային այնպիսի լուծումներ, որոնք չեք գտնի որևէ այլ ապրանքանիշերում։ Ինչու՞։ Քանի որ բացի Pantone ամսագրի, նորաձևության և մատնահարդարման միջազգային ոլորտների նորություններին հետևելուց, ՆԵ թիմում աշխատում են գունաբանության մասնագետներ, ովքեր ստանում են լուծումներ, որոնք դեռ շուկայում չկան։

💅🏻 Ծածկողականություն։ ՆԵ գել լաքերի բոլոր երանգներն ունեն առաջին շերտից ծածկողականություն, չեն առաջացնում բծեր և ինքնահարթվող են։ Ինչու՞։ Քանի որ օգտագործվող պիգմենտների մեծ մասը բնական քարերից են պատրաստված, շատ ամուր են և խիտ։

🌱 Անհոտ։ Շնորհիվ բնական պիգմենտների օգտագործման՝ ՆԵ գել լաքերը գրեթե ամբողջությամբ անհոտ են։ Սա շատ կարևոր հանգամանք է ինչպես հաճախորդների, այնպես էլ մատնահարդարների համար, քանի որ վերջիններս ամեն օր ստիպված են նյութերով աշխատել։ Իսկ տհաճ հոտը, որն առաջանում է վնասակար բաղադրիչներից, կարող է շատ լուրջ առողջական խնդիրներ առաջացնել երկարաժամկետ։

Հավելյալ նշումներ
Բաղադրություն

Էթիլտրիմեթիլբենզոիլ ֆենիլֆոսֆինատ

,

CI 15850

,

CI 15880

,

CI 16035

,

CI 19140

,

CI 42090

,

CI 45380

,

CI 45410

,

CI 47005

,

CI 60725

,

CI 77000

,

CI 77007

,

CI 77163

,

CI 77288

,

CI 77491

,

CI 77492

,

CI 77499

,

CI 77510

,

CI 77742

,

Ցելյուլոզ ացետատ բուտիրատ

,

Ուրետան դիմետակրիլատ

,

MICA

,

BHT

,

IBOMA

,

CI 77891

,

Սիլիկա

,

Պոլիէթիլեն տերեֆտալատ

,

Սիլիցիումի երկօքսիդ հանքային բաղադրիչներով (1.39%-85%)

Չափս

15 մլ.

Գույն

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԹՈԴ
ԿԱՐԾԻՔՆԵՐ
Ինչպե՞ս օգտագործել
  1. Յուղազրկել եղունգները,
  2. Հավելյալ ջրազրկել Nail Prep-ով,
  3. Ultrabond պրայմերի միջոցով ստեղծել գել լաքի հիմքի և բնական եղունգի միջև կպչուն շերտ,
  4. 1 բարակ շերտով քսել NE Beauty հիմնային շերտերից որևէ մեկը՝ հաշվի առնելով եղունգի առանձնահատկությունները։ Չորացնել 60 վայրկյան LED լամպի միջոցով,
  5. Քսել երանգը 2-3 շերտով։ Յուրաքանչյուր շերտը չորացնել 60 վայրկյան LED լամպի միջոցով,
  6. Ավարտել NE Beauty վերին շերտերից որևէ մեկով։ Չորացնել 60 վայրկյան LED լամպի միջոցով։