Շաբաթական նորություններ և խորհուրդներ
Բաժանորդագրվել
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
650 AMD
Երբ մտքերդ խաղաղ են, դեմքդ պայծառ է, մտքումդ հանգիստ երաժշտություն է, իսկ եղունգներիդ կաթնագույնի այս ներդաշնակ երանգն է։
👩🏻🔬 7-FREE բանաձև։ ՆԵ լաքերում առկա չեն քաղցկեղածին, ալերգիա, գրգռվածություն կամ այլ բացասական ազդեցություն ունեցող տարրեր։ Դրանք ամբողջությամբ անվտանգ են նաև հղի կանանց կողմից օգտագործման համար։
💅🏻 Ծածկողականություն առաջին շերտից։ ՆԵ-ն օգտագործում է մեծամասամբ միայն բնական պիգմենտներ, ինչի շնորհիվ էլ ավելի խիտ ծածկողականություն է ապահովվում առաջին իսկ շերտից, իսկ լաքապատումը պահպանվում է մինչև 7-8 օր։
✨ Երկարատև փայլ։ ՆԵ լաքերն օգտագործելիս կնկատեք սովորաբար գել լաքերին բնորոշ փայլ, որը նույնիսկ առանց վերին շերտի արդեն տպավորիչ է։
🐰 Cruelty FREE: ՆԵ լաքերը չեն փորձարկվում կենդանիների վրա։ Բոլոր թեստավորումները լաբորատոր գործիքների միջոցով են իրականացվում։
Բաղադրություն
Բաղադրության մեջ առկա չեն հետևյալ տարրերը։
• Տոլուեն (գլխացավ և բժժածություն)
• Ֆորմալդեհիդ (մաշկային ալերգիա)
• Ֆորմալդեհիդի խեժ (հնարավոր է առաջացնի դերմատիտ)
• Կամֆոր (մաշկային գրգռվածություն, գլխացավ, գլխապտույտ)
• Դիբութիլ ֆտալատ (հնարավոր է ազդեցություն ունենա դաշտանային ցիկլի վրա)
• Քսիլեն (գլխապտույտ, սրտխառնոց)
• Պարաբեններ (հետազոտությունը պարզել է, որ հնարավոր է կրծքագեղձի ուռուցք հարուցի)
Քաշը | 54 g |
---|---|
Գույն | |
Բաղադրություն |
Ադիպինային թթու ,Ացետատ ,Բենզոֆենոն-1 ,Բութիլ ացետատ ,Էթիլացետատ ,Իզոպրոպանոլ ,Մեթիլ իզոբութիրատ ,Նիտրոցելյուլոզա ,Սախարոզ ,Տրիմեթիլ պենտանիլ դիզոբութիրատ ,Տրիֆենիլ ֆոսֆատ ,Սիլիցիումի երկօքսիդ հանքային բաղադրիչներով (1.39%-85%) |
Հիշեցում. Նույնիսկ, եթե լաքապատումն ամբողջությամբ չորացել է, 2-3 ժամ չի թույլատրվում աշխատել ջրով։
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Դեռ չունեք հաշի՞վ
Ստեղծել օգտահաշիվ