Խորոտ էր, կոլոտ էր

650 AMD

Կոմիտասն ունի բազում կատակերգեր, որոնցից է «Խորոտ էր, կոլոտ էր» ստեղծագործությունը։ Երգում աղջիկը համարում է, որ չնայած, որ իր յարը կոլոտ է, նա շատ խորոտ (գեղեցիկ) է։ Սիրո խորհրդանշական գույն ալ կարմիրին հենց այդ պատառով էլ որոշեցինք այս անվանումը տալ։

«Խորոտ էր, կոլոտ էր
Յայլի տղեն խորոտ էր»։

0 մարդ դիտում է այս ապրանքը:
SKU: A252 Կատեգորիա՝ , Tags: ,
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

👩🏻‍🔬 7-FREE բանաձև։ ՆԵ լաքերում առկա չեն քաղցկեղածին, ալերգիա, գրգռվածություն կամ այլ բացասական ազդեցություն ունեցող տարրեր։ Դրանք ամբողջությամբ անվտանգ են նաև հղի կանանց կողմից օգտագործման համար։

💅🏻 Ծածկողականություն առաջին շերտից։ ՆԵ-ն օգտագործում է մեծամասամբ միայն բնական պիգմենտներ, ինչի շնորհիվ էլ ավելի խիտ ծածկողականություն է ապահովվում առաջին իսկ շերտից, իսկ լաքապատումը պահպանվում է մինչև 7-8 օր։

✨ Երկարատև փայլ։ ՆԵ լաքերն օգտագործելիս կնկատեք սովորաբար գել լաքերին բնորոշ փայլ, որը նույնիսկ առանց վերին շերտի արդեն տպավորիչ է։

🐰 Cruelty FREE: ՆԵ լաքերը չեն փորձարկվում կենդանիների վրա։ Բոլոր թեստավորումները լաբորատոր գործիքների միջոցով են իրականացվում։

Բաղադրություն

Բաղադրության մեջ առկա չեն հետևյալ տարրերը։

• Տոլուեն (գլխացավ և բժժածություն)
• Ֆորմալդեհիդ (մաշկային ալերգիա)
• Ֆորմալդեհիդի խեժ (հնարավոր է առաջացնի դերմատիտ)
• Կամֆոր (մաշկային գրգռվածություն, գլխացավ, գլխապտույտ)
• Դիբութիլ ֆտալատ (հնարավոր է ազդեցություն ունենա դաշտանային ցիկլի վրա)
• Քսիլեն (գլխապտույտ, սրտխառնոց)
• Պարաբեններ (հետազոտությունը պարզել է, որ հնարավոր է կրծքագեղձի ուռուցք հարուցի)

 

Հավելյալ նշումներ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԹՈԴ
ԿԱՐԾԻՔՆԵՐ
Օգտագործման եղանակ