Շաբաթական նորություններ և խորհուրդներ
Բաժանորդագրվել
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
650 AMD
Գուսան Շերամի «Թուխ մազերուդ» երգը սիրած կնոջ նկարագրություն է։ Նրա թուխ մազերը, դեմքի շողը, որին նույնիսկ արեգակն է նախանձում, խելքահան են անում գուսանին։ Մենք էլ մուգ, խակ կանաչի այս երանգը որոշեցինք բոլոր թուխ մազերով ու աչերով կանանց և աղջիկներին նվիրել։
«Ինչպես մարմանդ հով,
Թուխ աչերդ՝ ծով,
Մաղ ես անում, իմ ջեյրան,
Դու քամահարով։»
👩🏻🔬 7-FREE բանաձև։ ՆԵ լաքերում առկա չեն քաղցկեղածին, ալերգիա, գրգռվածություն կամ այլ բացասական ազդեցություն ունեցող տարրեր։ Դրանք ամբողջությամբ անվտանգ են նաև հղի կանանց կողմից օգտագործման համար։
💅🏻 Ծածկողականություն առաջին շերտից։ ՆԵ-ն օգտագործում է մեծամասամբ միայն բնական պիգմենտներ, ինչի շնորհիվ էլ ավելի խիտ ծածկողականություն է ապահովվում առաջին իսկ շերտից, իսկ լաքապատումը պահպանվում է մինչև 7-8 օր։
✨ Երկարատև փայլ։ ՆԵ լաքերն օգտագործելիս կնկատեք սովորաբար գել լաքերին բնորոշ փայլ, որը նույնիսկ առանց վերին շերտի արդեն տպավորիչ է։
🐰 Cruelty FREE: ՆԵ լաքերը չեն փորձարկվում կենդանիների վրա։ Բոլոր թեստավորումները լաբորատոր գործիքների միջոցով են իրականացվում։
Բաղադրություն
Բաղադրության մեջ առկա չեն հետևյալ տարրերը։
• Տոլուեն (գլխացավ և բժժածություն)
• Ֆորմալդեհիդ (մաշկային ալերգիա)
• Ֆորմալդեհիդի խեժ (հնարավոր է առաջացնի դերմատիտ)
• Կամֆոր (մաշկային գրգռվածություն, գլխացավ, գլխապտույտ)
• Դիբութիլ ֆտալատ (հնարավոր է ազդեցություն ունենա դաշտանային ցիկլի վրա)
• Քսիլեն (գլխապտույտ, սրտխառնոց)
• Պարաբեններ (հետազոտությունը պարզել է, որ հնարավոր է կրծքագեղձի ուռուցք հարուցի)
Հիշեցում. Նույնիսկ, եթե լաքապատումն ամբողջությամբ չորացել է, 2-3 ժամ չի թույլատրվում աշխատել ջրով։
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Դեռ չունեք հաշի՞վ
Ստեղծել օգտահաշիվ