Frequently asked questions - NeBeauty
Search
Close this search box.

Frequently asked questions

Հաճախ տրվող հարցեր

Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել ՆԵ։

Բացի nebeauty.am կայքից և ՆԵ մասնաճյուղերից, այստեղ կարող եք ծանոթանալ մեր բրենդային խանութների և պաշտոնական ներկայացուցիչների հասցեներին:

Կարո՞ղ եմ պատվիրել ՆԵ արտերկրից։

Այս պահին ՆԵ արտադրանքները կարող եք պատվիրել Ռուսաստանից և Ղազախստանից՝ Wildberries հարթակի միջոցով։ Շուտով կգործի նաև ՆԵ-ի ղազախական կայքը, որը հնարավորություն կտա լոկալ սպասարկողների միջոցով ավելի մատչելի և արագ ստանալ ՆԵ արտադրանքները։

ՆԵ-ն առաջարկու՞մ է անվճար առաքում։

Մենք տոների մեծ մասի ժամանակ առաջարկում ենք անվճար առաքում, այնպես որ համոզվեք, որ բաժանորդագրվել եք մեր էլեկտրոնային փոստի ցուցակին, որպեսզի բաց չթողնեք այս նորությունը։ Ինչպես նաև, մենք առաջարկում ենք անվճար առաքում Onex լոքերների և ՀայՓոստի միջոցով իրականացվող պատվերների համար, եթե ընդհանուր արժեքը գերազանցում է 5000 դրամը։ Yandex-ի միջոցով նույնօրյա առաքումներն անվճար են, եթե պատվերը գերազանցում է 10,000 դրամը։

Ինչպե՞ս հետևեմ իմ պատվերին։

Խնդրում ենք մուտք գործել Ձեր հաշիվ պատվերին հետևելու համար։ Ձեր հաշվում կարող եք նաև գտնել պատվերների պատմությունն ու յուրաքանչյուր պատվերից ստացված միավորները։

Հետ վերադարձ

Կարո՞ղ եմ հետ վերադարձնել իմ գնումները։

Մենք լիովին հասկանում ենք, որ երբեմն հնարավոր է որոշ խնդիրներ առաջանան կատարված պատվերի հետ: Մենք կցանկանայինք լսել այդ խնդիրների մասին և լավացնել մեր առցանց սպասարկումը Ձեզ համար: Այնպես որ, խնդրում ենք ազատ զգալ մեզ հետ կիսելու Ձեր մտահոգությունները [email protected]
էլեկտրոնային հասցեի միջոցով: ՆԵ կայքով կատարված գնումները ենթակա են հետ վերադարձի միայն ՆԵ թիմի գնահատումից հետո։ Եթե Ձեր ներկայացրած դիմումը հաստատվի, ապա պատվերը պետք է նույնությամբ փաթեթավորել և ուղարկել ՆԵ գլխամաս կամ մասնաճյուղեր։ Ստանալուց հետո 1-2 աշխատանքային օրվա ընթացքում պատվերի գումարը ետ կվերադարձվի՝ չհաշված առաքման վճարը։ Առցանց պատվերների դեպքում փոխանակում չի գործում։ Իմացեք ավելին Հետ վերադարձ և փոխանակում էջում։

Արտադրանքները վնասված են հասել ինձ։

«ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում ճանապարհային փոխադրման հետևանքով արտադրանքերի վնասվելու համար։ Սակայն, անհոգ եղեք։ Մենք բոլոր պատվերները փաթեթավորում ենք այնպես, որ վնասված արտադրանքների դեպք մինչ օրս չենք ունեցել։

Կարո՞ղ եմ իմ առցանց գնումը իմ տարածաշրջանի ՆԵ պաշտոնական ներկայացուցչի միջոցով հետ վերադարձնել։

Ցավոք ոչ։

Իմ հաշիվը

Ի՞նչ է պետք հաշիվ բացելու համար։

Մենք այնքան ոգևորված ենք, որ Դուք որոշել եք դառնալ մեր աճող ընտանիքի մի մասնիկը: Հաշիվ ստեղծելու համար անհրաժեշտ է ընդամենը լրացնել Ձեր մասին որոշ հիմնական տեղեկություններ: Անհրաժեշտ տվյալներ՝ անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե և գաղտնաբառ: Ձեր հասցեն, ինչպես նաև վճարման և առաքման վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել, երբ որոշեք կատարել Ձեր առաջին պատվերը:

Ես մոռացել եմ իմ գաղտնաբառը։

Հոգ չէ։ Բոլորիս հետ էլ պատահում է։) Պարզապես սեղմեք Վերականգնել գաղտնաբառը Ձեր հաշվում կոճակին և հետևեք հրահանգներին։ Դիմեք մեզ, եթե կառաջանան որևէ հարցեր կամ դժվարություններ ընթացքում։

Վճարում

Վճարման ի՞նչ տարբերակներ են հասանելի։

Այս պահին հասանելի վճարման տարբերակներն են՝ բանկային քարտ և iDram:

Ես խնդիր ունեմ բանկային քարտիս հետ։

Եթե սխալ է տեղի ունեցել, ստուգեք Ձեր մուտքագրած վճարային հասցեն և քարտի տվյալները: Եթե դրանք չեն համընկնում, շտկեք: Նաև փորձեք նորից մուտքագրել Ձեր CVN կոդը կամ անվտանգության ծածկագիրը և ստուգեք բանկային քարտի վավերությունը: Եթե խնդիրը դեռևս լուծված չէ, փորձեք կապ հաստատել Ձեր բանկի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ և տեղյակ պահեք մեզ։

Արտադրանքի մասին

ՆԵ-ն առաջարկում է՞ անվճար օրինակներ։

Այո, մենք առաջարկում ենք օրինակներ միայն սրահների, կոսմետիկ խանութների և ցանցերի համար՝ մեր արտադրանքների որակային չափանիշներին ծանոթանալու համար։ Օրինակներ ստանալու համար խնդրում ենք դիմել մեզ՝ ուղարկելով նամակ [email protected] էլ. հասցեին։

Is NE tested on animals?

We are proud to state that none of our products are tested on animals. All tests are done exclusively with laboratory equipment.

ՆԵ արտադրանքներն ի՞նչ վնասակար բաղադրիչներ են պարունակում։

Մեր բանաձևը 7-FREE է։ Հետևալ 7 և ավելի վնասակար բաղադրիչներն առկա չեն ՆԵ ոչ մի արտադրանքում. դիբութիլ ֆտալատ, կամֆոր, տոլուեն, ֆորմալդեհիդ, ֆորմալդեհիդի խեժ, քսիլեն, պարաբաններ, HEMA, Di-HEMA։ Հետևաբար, ՆԵ-ն անվնաս է նաև հղի կանանց օգտագործման համար։

Այլ

Ինչպե՞ս վստահ լինեմ, որ իմ գնումն օրիգինալ է։

Միակ երաշխիքը nebeauty.am կայքից, ՆԵ բրենդային սրահներից կամ պաշտոնական ներկայացուցիչներից գնում կատարելն է։ ՆԵ մասնաճյուղերի և պաշտոնական ներկայացուցիչների հասցեները տեսնելու համար սեղմեք այստեղ։

Ես ցանկանում եմ դառնալ ՆԵ հաճախորդների փակ խմբի անդամ։

«Ամեն ինչ եղունգների մասին»-ն առաջին հայալեզու հաղորդաշարն է մատնահարդարման ոլորտում։ Նախագծի նպատակն է համախմբել ոլորտին և վերջինիս առնչվող մասնագետներին՝ կարևորագույն թեմաներ քննարկելու և շատ հարցերի պատասխաններ գտնելու համար։ Նախագծի շրջանակներում ՆԵ թիմը հյուրընկալում է ոլորտում հայտնի և սիրված մատնահարդարների, մաշկաբանների, պոդոլոգների, ինչպես նաև նորաձևության և արվեստի շատ ներկայացուցիչների։

Միացե՛ք «Ամեն ինչ եղունգների մասին»-ին և պատրաստվեք ոգեշնչվելու, տեղեկացված լինելու և լավ ժամանց անցկացնելու։

Weekly news and tips

Subscribe

Just one button and you can join our great community and learn all about manicure right through your email address.

Follow NE

On social media

With us it's interesting, entertaining, educational and colorful!

Shopping cart
Sign in

No account yet?

Start typing to see products you are looking for.
Shop
Wishlist
0 items Cart
My account