Շաբաթական նորություններ և խորհուրդներ
Բաժանորդագրվել
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
NE Beauty դասավանդման և խորհրդատվության պրոֆեսիոնալ թիմերը պատրաստել են օնլայն դասընթացների ծրագրեր, բազում առցանց և տետ-ա-տետ սեմինարներ, ինչպես նաև անհատական անվճար խորհրդատվության հնարավորություն։
Սովորեք ցանկացած պահի և վայրից։ Սեղմեք դասընթացների մանրամասների վրա՝ պայմաններին ծանոթանալու և գնում կատարելու համար։
ՆԵ-ի ողջ թիմը մշտապես պատրաստ է աջակցել ցանկացած հարցում։ Նյութերի հետ տեխնիկական խնդիրներից մինչև օգտագործման եղանակների հետ ծանոթացում, մենք մշակել ենք խորհրդատվության մի շարք ծրագրեր, որոնց մասնակցելու քայլերը նկարագրված են ներքևում։ Անվճար խորհրդատվություններն անցկացվում են հեռախոսազանգի, տեսազանգի և այց-սեմինարների միջոցով։ Անհատները կարող են կապ հաստատել ՆԵ տեխնոլոգներից մեկի հետ տեսազանգ ունենալու և նյութերի օգտագործման վերաբերյալ հարցերը քննարկելու համար։ Իսկ սրահներին և մատնահարդարման կենտրոններին առաջարկում ենք անվճար սեմինարների ծառայություն, որոնց շրջանակներում ՆԵ գլխավոր ինստրուկտոր-տեխնոլոգը կայցելի սրահ և կանցկացնի ինչպես տեսական, այնպես էլ կիրառական սեմինար սրահի մատնահարդարների համար։
Էջի ներքևում կգտնեք հայտ, որտեղ անհրաժեշտ է լրացնել մի քանի տվյալ և ընտրել խորհրդատվությունը, որը ցանկանում եք ստանալ։
Հայտը լրացնելուց հետո 1-2 աշխատանքային օրվա ընթացքում ՆԵ թիմից կապ կհաստատեն Ձեզ հետ։
Մենք մշտապես կարևորում ենք մեր բոլոր հաճախորդների կարծիքը։ Ուրախ կլինենք, որ խորհրդատվությունից հետո էջի ներքևում կիսվեք Ձեր կարծիքով։
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Դեռ չունեք հաշի՞վ
Ստեղծել օգտահաշիվ