Շաբաթական նորություններ և խորհուրդներ
Բաժանորդագրվել
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Այս տարվա նորություններից մեկը ՆԵ լաբոորատորիայի կողմից պոլիգելերի իմ սեփական բանաձևն էր։ Այն հասցրեց սիրվել շատ ՆԵ-ական մատնահարդարների կողմից, սակայն որոշներն էլ ունենում էին բարդություններ աշխատանքի ընթացքում։ Ինչու՞։
Ինչպես յուրաքանչյուր սերտիֆիկացված արտադրող, ՆԵ-ի բանաձևերը նույնպես տարբերվում են շուկայում առկա այլ ապրանքանիշերից։ Մեր պոլիգելերը ունեն միջին ժամանակահատվածում չորանալու հատկություն, որն իրենից ենթադրում է ոչ արագ, ոչ էլ դանդաղ աշխատանքային ընթացք։ Իսկ շատ արագ կամ էլ չափից դուրս դանդաղ աշխատանքային տեմպի պատճառով հնարավոր է չստանաք սպասված արդյունքը։
Մյուս խնդիրը պոլիգելի լիկվիդն է։ ՆԵ պոլիգելերն աշխատում են միայն ՆԵ Slip Solution լիկվիդով։ ՆԵ պոլիգելի հետ սպիրտով կամ որևէ այլ նյութով աշխատանքի դեպքում ստանալու ենք շատ վատ արդյունք։ Ինչպես նաև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պոլիգելի վրձինին, որպեսզի մազիկները լինեն փափուկ և խիտ և չբծավորեն մակերեսը տարածելուց։
Պոլիգելի հետ աշխատանքը կարելի է կատարել թե՛ տիպսաների, թե՛ ֆորմաների միջոցով։ Երկու եղանակների դեպքում էլ ՆԵ տեխնոլոգը և մատնահարդարները պատրաստել են ուսուցողական տեսանյութեր, որոնք կարող եք դիտել այստեղ՝
Ֆորմաներով՝ https://www.youtube.com/watch?v=Gd4Ln9iM9h0
Տիպսաներով՝ https://www.facebook.com/189317794967763/videos/3434902773262821
Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։
YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/
Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Դեռ չունեք հաշի՞վ
Ստեղծել օգտահաշիվ