Շաբաթական նորություններ և խորհուրդներ
Բաժանորդագրվել
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Ըստ Հարվարդի Բժշկական դպրոցի՝ կանանց 27%-ն ունի չոր և կոտրվող եղունգներ։ Սակայն կանաց մի մասի մոտ կոտրվում են փափկության, իսկ որոշների մոտ կոշտության հետևանքով։ Որո՞նք են նմանատիպ խնդրի առաջացման պատճառները։
Եթե եղունգները շատ կոշտ են և փշրվող, ուրեմն խնդիրը շատ քիչ խոնավության մեջ է։ Սա կարող է առաջանալ եղունգների հաճախակի լվանալուց և չորացնելուց։ Իսկ եթե փափուկ են և կոտրվող, ուրեմն խնդիրը չափից շատ խոնավությունն է։ Առաջացման պատճառներից կարող է լինել առանց ձեռնոցների քիմիական նյութերի և հեղուկների հետ աշխատանքը։
Չոր և կոտրվող եղունգների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև տարիքը, երկաթի պակասը օրգանիզմում կամ Ռեյնաուդի սինդրոմը, որը արյան շրջանառության ոչ լիարժեք աշխատանքի արդյունքն է վերջույթներում։
Ի՞նչպես վերացնել եղունգների չորանալու և կոտրվելու խնդիրը։ ՆԵ լաբորատորիան, երկար ուսումնասիրելով խնդրի ծագումնաբանությունը, ստեղծել է ջրային հիմքով անվնաս բանաձև. Կազդուրին եղունգի դիմակը։ Կազդուրինը հարստացված է նուշի յուղով և չի պարունակում եղունգների առողջությանը վնաս հասցնող արհեստական որևէ հավելում։ Իսկ որպես եղունգի դիմակ, այն նորամուծություն է ոչ միայն Հայաստանում, այլ համաշխարհային շուկայում ևս։ Կազդուրինի բաղադրության և օգտագործման մասին մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղումով։ Միշտ հիշեք, որ եղունգների խնամքը պետք է լինի շարունակական, եթե ցանկանում եք ունենալ դրական արդյունք։
Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։
YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/
Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Դեռ չունեք հաշի՞վ
Ստեղծել օգտահաշիվ