Շաբաթական նորություններ և խորհուրդներ
Բաժանորդագրվել
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Այսօր «մաքուր գեղեցկություն» կամ clean beauty հասկացությունը դարձել է ոչ միայն գեղեցկության ոլորտում թրենդ, այլ նաև շատերի մաշկի խնամքի պարտադիր չափանիշ։ Բայց արդյո՞ք այն, ինչ կոչվում է «մաքուր», իրականում օգուտ է առողջությանը։ Եկե՛ք հասկանանք միասին։
«Մաքուր գեղեցկություն» տերմինը սովորաբար վերաբերում է այն կոսմետիկ և մաշկի խնամքի միջոցներին, որոնք չեն պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սուլֆատներ, հորմոնալ խանգարող կամ կասկածելի քիմիական բաղադրիչներ։
Բայց կարևորը ոչ միայն այն է, ինչ բացակայում է, այլ նաև այն, ինչ կա: «Մաքուր» արտադրանքները հաճախ պարունակում են բնական կամ օրգանական ծագում ունեցող բաղադրիչներ։ Այնուամենայնիվ, «մաքուր գեղեցկություն» տերմինը չի կարգավորվում օրենքով, ինչի պատճառով շատ բրենդներ այն օգտագործում են որպես մարքեթինգային գործիք։
🧠 Գիտեի՞ր, որ…
Եվրոպայում ավելի քան 1,300 քիմիական նյութեր արգելված են կոսմետիկայում, մինչդեռ ԱՄՆ-ում այդ թիվը ընդամենը մոտ 30 է։
Այս փաստը հստակ ցույց է տալիս, որ «անվտանգ» և «մաքուր» պիտակը կախված է երկրի օրենքներից և բրենդի բարեխղճությունից։ Եթե չկա հստակ վերահսկում, ապա «clean beauty»-ն դառնում է պարզապես հնչեղ խոսք՝ առանց իրական պաշտպանության։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ բնական ծագում ունեցող բաղադրիչները կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ։ Օրինակ՝ եթերային յուղերը, եթե սխալ կիրառվեն, կարող են գրգռել զգայուն մաշկը։ Այդ իսկ պատճառով NE Beauty-ում մենք վստահեցնում ենք, որ մեր ընտրած բաղադրիչները ստուգված են և մաշկի համար անվտանգ։
Միևնույն ժամանակ, մենք չենք պնդում, որ մեր արտադրանքն ամբողջությամբ համապատասխանում է օրգանական կամ բնական տերմիններին, քանի որ եղունգների խնամքի և հարդարման պարագաները պարտադիր պետք է ունենան նաև քիմիական բաղադրիչներ։ Մեր առաջնային նպատակը արդյունավետությունն ու անվտանգությունն է, ոչ թե թրենդներին համընթաց լինելը։
Մեզ համար մաքրությունը առաջին հերթին վստահելիությունն ու թափանցիկությունն է։ Մենք անկեղծ ենք մեր հաճախորդների հետ՝ միշտ նշելով, թե ինչ կա յուրաքանչյուր ապրանքի բաղադրության մեջ և ինչ նպատակով է այն ընտրված։ Կարող եք ամեն արտադրանքի էջում տեսնել համապատասխան բաղադրիչների անունները՝ ըստ հերթականության։
Շնորհիվ մեծամասամբ բնական պիգմենտների օգտագործման՝ թե՛ լաքերը, թե՛ գել լաքերն առաջին իսկ շերտից ապահովում են 90% ծածկողականություն։ Բացի այդ՝ բնական պիգմենտների գերակշռության շնորհիվ ՆԵ արտադրանքներն անհոտ են, ինչը շատ կարևոր է ինչպես հաճախորդների, այնպես էլ մատնահարդարների համար։
ՆԵ բոլոր արտադրանքների բանաձևերը զերծ են 7 և ավելի վնասակար բաղադրիչներից, որոնց շարքում են պարաբեններն ու HEMA-ն։ Առաջինն ունի հավանականություն կրծքագեղձի քաղցկեղ առաջացնելու, իսկ երկրորդը՝ ալրերգիա հարուցելու։ Բացի այդ ՆԵ բանաձևերում բացակայում են տոլուենը, ֆորմալդեհիդը, ֆորմալդեհիդի խեժը, կամֆորը, դիբութիլ ֆտալատը, քսիլենը և մի շարք այլ վնասակար բաղադրիչներ։
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Դեռ չունեք հաշի՞վ
Ստեղծել օգտահաշիվ