Առաքման մասին ինֆորմացիա - NeBeauty
Որոնել
Close this search box.

Առաքման մասին ինֆորմացիա

Առաքման մասին ինֆորմացիա

Այս պահին առաքումներն իրականացվում են ՀՀ ամբողջ տարածքում, Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանում։ Յուրաքանչյուր տարածաշրջանի առաքման մանրամասները նշված են ներքևում։ 

Հայաստան

ՀՀ-ում գործում են առաքման հետևյալ տարբերակները։ 

Ուղղություն

Միջոց

Ժամանակ

Արժեք

Երևան

Onex լոքերներ

1-2 աշխատանքային օր

500 դրամ

Երևան

Yandex առաքում (դռնից դուռ)

1 աշխատանքային օր

Փոփոխական

Մարզեր

ՀայՓոստ

3-4 աշխատանքային օր

Սկսած 400 դրամից

Մարզեր

Onex լոքերներ

3-4 աշխատանքային օր

1000 դրամ

Պատվերները մշակվում են նույն աշխատանքային օրվա ընթացքում, եթե ստացվել են նույն օրվա մինչև 11:00-ն։ Այնուհետև պատվերները հանձնվում են առաքման՝ հաճախորդի ընտրած միջոցով։ Առաքման արժեքը կարող եք տեսնել պատվերի գրանցման վերջին փուլում։ Այն տատանվում է ըստ քաշի և ուղղության։

Yandex Delivery տարբերակն ընտրելուց առաքման համար ոչինչ չեք վճարելու։ Պատվերի համար վճարելուց հետո մեր թիմից կապ կհաստատեն և տվյալ պահի դրությամբ առաքման վճարի մասին կտեղեկացնեն։ Եթե գումարի հետ Դուք համաձայն եք, ապա մենք արագ կկազմակերպենք առաքումը։ Իսկ առաքման վճարը կարող եք տալ ինչպես կանխիկ՝ վարորդին, այնպես էլ փոխանցել քարտի, որի տվյալները մեր աշխատակիցը կուղարկի Ձեզ։ 20,000 դրամը գերազանցելու դեպքում առաքումը կկազմակերպենք մենք՝ առանց Ձեզ զանգահարելու։ 

Onex լոքերների հասցեները կարող եք տեսնել մինչ պատվերի գրանցելը, երբ ընտրեք առաքման այդ տարբերակը։ 

Ցանկացած ուղղության համար 5000 դրամ և ավելի պատվերների դեպքում գործում է անվճար առաքում։*

*Այս տարբերակը գործում է միայն ՀայՓոստ-ով և Onex-ի լոքերների միջոցով առաքման դեպքում։ Yandex-ի միջոցով անվճար առաքման համար պատվերի արժեքը պետք է գերազանցի 20,000 դրամը։

Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնությունում առաքումներն իրականացվում են Wildberries հարթակի միջոցով, որտեղ հասանելի է ՆԵ ողջ տեսականին։ Սեղմեք այս կոճակին՝ Wildberries-ի մեր խանութ տեղափոխվելու համար։ 

Ղազախստան

Շուտով կգործի Ղազախստանի տարածքի համար նախատեսված մեր կայքը, որտեղ առաքումները կիրականացվեն տեղական սպասարկողների կողմից մեր ղազախական պահեստից։ Մինչ այդ՝ Ղազախստանից ևս կարող եք պատվիրել Wildberries-ի միջոցով։ 

Շաբաթական նորություններ և խորհուրդներ

Բաժանորդագրվել

Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։ 

Հետևեք ՆԵ-ին

Սոցիալական մեդիայում

Մեզ հետ հետաքրքիր է, ժամանցային, կրթական և գունավո՜ր…

Զամբյուղ
Մուտք գործել

Դեռ չունեք հաշի՞վ

Start typing to see products you are looking for.
Սրահ
Նախընտրանք
0 items Զամբյուղ
Հաշիվ