Ինչպե՞ս ստեղծվեց ՆազաՆԵ հավաքածուն

ՆԵ գարուն-ամառ 2020 հավաքածուն կրում է ՆազաՆԵ խորագիրը և «Հայուհին ՆԵ է քսում» կարգախոսը։ Քանի որ ՆԵ-ի ամբողջ գործունեության շարժիչ ուժերից մեկը հայկական մշակույթի տարածումն է, ՆազաՆԵ հավաքածուն նույնպես միտված է այդ նպատակի իրագործմանը։ ✨ Հավաքածուի յուրաքանչյուր երանգ ոգեշնչված է հայկական հին ժողովրդական և աշուղական երգերում հայ կնոջ գովերգից։ Ընտրվել են մեծանուն Կոմիտասի, Սայաթ-Նովայի, գուսաններ Աշոտի և Շերամի 12 ստեղծագործություններ՝ 12 երանգներին համապատասխան։ ? Ստորև ներկայացնում ենք մի քանի երանգ՝ իրենց անվանումների ոգեշնչմամբ։ ??

M398 Վարդ եմ քաղել ?երանգը ստեղծելիս ոգեշնչվել ենք մեծանուն Կոմիտասի համանուն ստեղծագործությունից։ Կոմիտասի իրական անունն է Սողոմոն Գևորգի Սողոմոնյան։ Նա եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սան, իսկ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ Կոմիտասը հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր ուսումնասիրությունները ներկայացրել է ամբողջ աշխարհով մեկ և լսելի դարձրել հայկականը, ազգայինը։

M397 Սարի սիրուն յար ? երանգը ստեղծելիս ոգեշնչվել ենք Գուսան Աշոտի համանուն ստեղծագործությունից։ Գուսան Աշոտը 1928 թվականին Բաքվից վերադարձել է Զանգեզուր և սկսել է զբաղվել գուսանությամբ։ ?

A254 Թուխ մազերուդ ?? երանգը ստեղծելիս ոգեշնչվել ենք Գուսան Շահենի համանուն ստեղծագործությունից։ Գուսան Շահենը եղել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հիմնադիրներից։ Իր գործունեության ընթացքում նա գրել է ավելի քան 300 երգ։ ??

Հ.Գ. ՆազաՆԵ հավաքածուն հասանելի է նաև մեր նոր՝ հեղափոխական բանաձևով GELPREMIUM գել լաքերի մեջ։ Երանգները՝ շուտով։

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Կիսվել։