Որոնել
Close this search box.

Գել լաքի հեռացում

Շատ հազվադեպ է լինում, որ հաճախորդները գել լաքապատման գան մաքուր, բնական եղունգներով: Հետևաբար հաճախ անհրաժեշտ է լինում հեռացնել նախորդ մատնահարդարման ժամանակ արված գել լաքով ծածկույթը՝ նորը քսելու համար: Այսօր խոսելու ենք, թե ինչպես հեռացնել ծածկույթը առանց եղունգներին վնաս պատտճառելու։

Գել լաքի սխալ հեռացման տարածված եղանակները

Տարածված 2 հիմնական մեթոդներն են՝

  • Ապարատային
  • Ացետոնով փաթաթելու տեխնիկայով:

Ապարատային հեռացման ժամանակ, ինչքան էլ զգույշ աշխատեք ֆրեզայով, միևնույնն է, եղունգի մակերեսին մնում է հիմնային շերտի ինչ-որ ծավալ, որը ժամանակի ընթացքում առաջացնում է դեղին փառ՝ անկախ նրանից, թե ինչքան անվնաս է բանաձևը։ Ացետոնով հեռացնելիս էլ եղունգները կարող են չորանալ հենց հեղուկի երկարատև կիրառման պատճառով: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել։

Magic Remover

Գելային հիմքի շնորհիվ այս նյութը եղունգին քսելուց մի քանի րոպե անց գել լաքով ծածկույթը կսկսի ճաքճքել և ինքն իրեն դուրս գալ։

Ինչպե՞ս օգտագործել

  • Բաֆել եղունգները կամ հեռացնել առաջին մի քանի շերտը բոռ մեքենայով։ Անհրաժեշտ է հնարավորինս հեռացնել մատնահարդարման վերին շերտը, որպեսզի արդյունքն ավելի արագ և ակնհայտ լինի։
  • Քսել 1 հաստ շերտ Magic Remover:
  • Թողնել մի քանի րոպե:
  • Մնացորդները հեռացնել անձնական օգտագործման բահիկի կամ նարնջի փայտիկի օգնությամբ:
  • Անհրաժեշտության դեպքում քսել երկրորդ շերտը:

ԿԱՐԵՎՈՐ Է: Արգելվում է նյութը տարածել նրբամաշկի կամ մաշկի վրա։ Ցանկալի է օգտագործել ՆԵ Skin Defender՝ մաշկը պաշտպանելու համար։

Տեսադաս

Այս հոլովակում ՆԵ գլխավոր ինստրուկտոր-տեխնոլոգ ԱրմիՆԵն համեմատել է գել լաքի հեռացման երկու տեխնիկաները՝ ՆԵ Magic Remover-ը և բոռ մեքենան։ Յուրաքանչյուրի առավելությունների և թերությունների մասին մանրամասն դիտեք տեսանյութում։

Սոցիալական մեդիա

Հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ եղունգների խնամքի և հարդարման բոլոր նորությունները տեսնելու համար։

Կիսվել։

Շաբաթական նորություններ և խորհուրդներ

Բաժանորդագրվել

Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։ 

Հետևեք ՆԵ-ին

Սոցիալական մեդիայում

Մեզ հետ հետաքրքիր է, ժամանցային, կրթական և գունավո՜ր…

Զամբյուղ
Մուտք գործել

Դեռ չունեք հաշի՞վ

Start typing to see products you are looking for.
Սրահ
Նախընտրանք
0 items Զամբյուղ
Հաշիվ