Մեր նոր ՆԵոն հավաքածուի կարգախոսն է «Միացրու՛գույները»։ Կարծրատիպ կա, որ նեոնային երանգները միայն ամռան համար են, սակայն մենք եկել ենք հեղափոխելու այդ տարածված կարծիքը։ ? Նե-ի շնորհիվ դու կփայլես և կտարբերվես բոլորից տարվա ցանկացած եղանակին։ Քեզ ենք ներկայացնում երկու շատ հեշտ դիզայնի գաղափարներ, որոնք ինքդ կարող ես ստանալ մեր ՆԵոն նոր հավաքածուով։
1. Իհարկե դեղինը ? ամենատարածված նեոնային երանգներից է։ Այս գույնը ոչ միայն ցանկացած պահի բարձրացնում է քո տրամադրությունը, այլ նաև տալիս է ժամանակակակից և աչքի ընկնող տեսք քո եղունգներին։ Մշտապես դասական մարմնագույնը օգնեց մեզ ամբողջացնել այս դիզայնը։ Շնորհիվ Նե վրձինների ճկուն ծայրերի՝ ուղիղ գիծ տանելն ավելորդ ջանքեր և նյարդեր չի պահանջում։ Հաշված րոպեներ հետո յուրահատուկ դիզայնը պատրաստ է։ ??✨
Օգտագործված նյութեր
Հիմնային շերտ։ Նե Տիտանիում
Նեոնային դեղին։ A237 Գույնը քո մեջ
Մարմնագույն։ A117 Երևանս ուրիշ է
Վերին շերտ։ Նե Դայմոնդ
2. Դիզայնի երկրորդ տարբերակը մեր Նե մատնահարդերներից մեկի գաղափարն է։ ?? Այս տարբերակը երկու գույների մեջ չկողմնորոշվողների համար է։ Կասյան 2 Նե մասնաճյուղում քեզ կօգնենք լուծել այս բարդագույն խնդիրը։ Իհարկե գունային համադրությունը կարող է տարբերվել՝ ըստ քո ցանկության։ Մեր Նեոն հավաքածուն ունի 6 գույն, ստեղծված հատուկ քեզ համար, որպեսզի Նե-ի հետ կարողանաս բացահայտել գույնը ՔՈ մեջ։ ??
Օգտագործված նյութեր
Հիմնային շերտ։ Նե Տիտանիում
Նեոնային դեղին։ A237 Գույնը քո մեջ
Նեոնային կանաչ։ A239 Ու՜խ ՆԵոն
Սպիտակ։ A221 Ներդաշնակություն
Վերին շերտ։ Նե Դայմոնդ
Բաց մի՛ թողեք ամեն շաբաթ օգտակար և հետաքրքիր խորհուրդներ ստանալ Նե-ից։ Բաժանորդագրվե՛ք մեր բլոգին և միշտ եղեք տեղեկացված։