#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ։ ՆԵ-ն Արցախի կողքին

Մեր երկրի համար այս օրհասական իրավիճակում յուրաքանչյուր ՀԱՅի պարտականությունն է ներդնել հնարավոր և անհնարին ամեն բան ՀԱՂԹԱՆԱԿԻ հասնելու համար։ Եվ քանի մեր ազգը միասնական է, մեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող հաղթել։ Լինելով ՀԱՅ արտադրող և ծառայելով ՀԱՅրենիքիս հիմնադրմանս առաջին իսկ օրվանից, իմ պարտքն եմ համարում ավելի քան երբեք ներդնել իմ ամբողջ ներուժը Միասնական ՀԱՅաստանի հաղթանակի սուրբ գործի մեջ։ Ստորև ներկայացդել եմ իմ նախաձեռնած բոլոր նախագծերը, որոնց միջոցով ևս կարող եք Ձեր աջակցությունը հայտնել առաջնագծի մեր հերոսներին։

  1. #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ պիտակով ՆԵ լաքեր։ Բոլոր վաճառակետերում այսուհետ փնտրեք նկարում պատկերված պիտակով լաքերը, որոնց շահույթի 100%-ը փոխանցվում է Հայաստան Համահայկական Հիմնադրամին։ ՀԱՅրենիքին օգնեք ՀԱՅկականով։

 

2. Իմ ցանկացած մասնաճյուղից տեղում ուղարկեք հաղորդագրություն 8000 համարին, ցույց տվեք հաղորդագրությունն իմ աշխատակցուհուն և ստացեք 10% զեղչ՝ տվյալ պահին կատարվելիք գնումների համար։ Իմ մասնաճյուղերի հասցեներն են՝

  • Զաքյան 4
  • Կասյան 2
  • Սուրմալու 4-րդ տաղավար⠀
  • Գայի պողոտա 19/15⠀⠀
  • Դավիթաշեն 1-ինթաղ., 48 շենք, 73 տարածք⠀⠀

3. Իմ նախաձեռնությամբ և ՀՀ Պաշտնապության նախարարության հետ համաձայնությամբ՝ ես պատրաստում եմ և հանձնում բանակին առաջին օգնության պայուսակներ, որոնք ամրանում են զինվորի համազգեստին։ Ժգուտի պակասության հետևանքով արտադրում ենք ժգուտը հենց Հայաստանում։ Եթե խառատ կամ կոշտ կարի տիրապետող մասնագետի ճանաչում եք, ով կարող է և ցանկանում է մասնակցել գործընթացին, կարող եք կապ հաստատել ինձ հետ անձնական նամակով։

ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ??

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել  մատնահարդարման հետաքրքիր տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։