News
Նորություներ

Top Sale
Պատվիրեք օնլայ

Nebeauty
Պատվիրեք օնլայն արագ առաքման համար
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Pantone միջազգային գույների ամսագիրը հայտարարել է 2022-ի գույնը. մանուշակագույն “PANTONE 17-3938 Very Peri”։ Pantone-ը նկարագրում է այն ինչպես դինամիկ կապույտ երանգ՝ վառ մանուշակագույն կարմիր երանգով: Գույնը խորհրդանշում է ուրախություն, բերկրանք և խրախուսում է խիզախ ստեղծագործությանը և երևակայության արտահայտումը:
Patone-ը ստեղծել է տարվա գունապնակներ ոգեշնչված բնությունից, տարվա եղանակներից PANTONE 17-3938 Very Peri-ով, որոնք կօգնեն ձեզ այս տարվա հատուկ երանգը ներառել ձեր դիզայնի մեջ: Յուրաքանչյուր ներկապնակ հաղորդում է յուրովի տրամադրություն՝ ցուցադրելով PANTONE 17-3938 Very Peri-ի բազմակողմանիությունը: Յուրաքանչյուր գունապնակ լրացուցիչ պարունակում է երեք գունային համակցություններ:
Բնության երանգների ամբողջական և ներդաշնակ խառնուրդ՝ Wellspring-ն ընդգծում է կանաչների համատեղելիությունը PANTONE 17-3938 Very Peri-ի հետ և ցուցադրում երանգների նրբությունը:
Balancing Act-ը ունի ամառային շունչ, որի տաք և սառը երանգների բնական հավասարակշռությունը լրացնում և ուժեղացնում են միմյանց: PANTONE 17-3938 Very Peri-ի փայլն ուժեղանում է և առավել աչքի է ընկնում այս ներկապնակում՝հաղորդելով նրան աշխուժություն և ներդաշնակություն: Առանց PANTONE 17-3938 Very Peri-ի գունապնակը գուցե լիներ չափից շատ սառը և անշունչ:
Այս գույները կարող եք ներառել Ձեր հագուստի ընտրության, դիմահարդարման և մատնահարդարման մեջ:
Շարունակե՛ք հետևել մեր բլոգին` հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել մատնահարդարման հետաքրքիր տարբերակներ տեսանյութերի տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։
У вас еще нет учетной записи?
Создать аккаунт